Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞րն է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իր իսկ հրամանը չեղարկելու իրական պատճառը

14/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 5-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հրաման էր ստորագրել, համաձայն որի՝ ԵՊՀ բոլոր աշխատակիցները, որոնք չեն ցանկանում պատվաստվել, յուրաքանչյուր ամիս՝ 15 օրը մեկ, կստանան 3000 դրամ փոխհատուցում ՊՇՌ թեստավորման համար: Այս մասին հաղորդագրություն էր տարածել Մայր բուհի մամուլի ծառայությունը:

Սակայն ընդամենը ժամեր անց Հովհաննիսյանը չեղարկել էր իր հրամանը: «Հրապարակ» օրաթերթը ներկայացրել էր այդ առնչությամբ վերջինիս պարզաբանումը․

Հրամանի հրապարակումից հետո դրա կիրառման վերաբերյալ մենք բազմաթիվ հարցադրումներ ստացանք: ԵՊՀ-ն բավականին մեծ կառույց է, որն ունի շուրջ 2500 աշխատակից, հետևաբար՝ օբյեկտիվորեն հրամանով նախատեսված փաստաթղթերի հավաքագրումը, ապա փոխհատուցման կազմակերպումը ժամանակատար ու աշխատատար են: Բացի դրանից, մասնագետների պնդմամբ, փոխհատուցման ընթացակարգը հարկային որոշակի պարտավորություններ է ի հայտ բերում, քանի որ այն դիտարկվում է՝ իբրև եկամուտ: Կան նաև այլ դժվարություններ, որոնք, անկեղծ ասած, ի սկզբանե չէին գնահատվել: Հաշվի առնելով բոլոր հարցադրումներն ու ի հայտ եկած դժվարությունները՝ ես ուժը կորցրած եմ ճանաչել այս հրամանը՝ հնարավոր սխալներից, բացթողումներից և դժգոհություններից խուսափելու համար»,- ասել էր Հովհաննիսյանը։

168.am-ին, սակայն, Հովհաննես Հովհաննիսյանի կողմից իր իսկ կայացրած որոշումը չեղարկելու՝ բոլորովին այլ պատճառ է հայտնի դարձել: Եվ իսկապես, իր պարզաբանմամբ՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը լրջագույն կասկածի տակ է դնում կամ իր ղեկավարած կառույցի ֆինանսիստների, կամ իրավաբանների աշխատանքը, ովքեր ի սկզբանե, ըստ իրեն, նրան չեն տեղեկացրել այդ որոշման կատարման հետևանքների մասին, կամ էլ Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտոր դառնալու մոլուցքով տարված, որոշել է դուր գալ համալսարանականներին ու առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու՝ կայացրել է պոպուլիստական որոշում:

Բանից պարզվում է, սակայն, շան գլուխը բոլորովին այլ տեղում է թաղված: ԵՊՀ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հովհաննես Հովհաննիսյանի երկրորդ որոշման հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ցասումը:

Վերջինս ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին մեղադրել է հակապատվաստումային շարժում կազմակերպելու մեջ, սպառնացել, որ Նիկոլ Փաշինյանին կտեղեկացնի այդ մասին, կասի, որ Հովհաննես Հովհաննիսյանը խանգարում է ԵՊՀ աշխատակիցների պատվաստմանը:

Մեր տեղեկություններով՝ հենց այս «զրույցից» հետո է Հովհաննես Հովհաննիսյանը չեղարկել թեստավորման գումարի մի մասը փոխհատուցելու իր հրամանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջուր չի լինելու

Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
Նորություններ

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025
Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
Նորություններ

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025
Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական