Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ով տուժում․ Արփինե Հովհաննիսյան

20/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ով տուժում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հակառուսական անիմաստ վայնասունը:

ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումը բացի «գոլորշի բաց թողնելուց» այլ նպատակ չունի: Այն մեզ անգամ մի միլիմետր չի մոտեցնելու տղաների վերադարձին:

Այդ քննարկումից շահում է Եվրոպան, մեր տղերքին Ալիեւի ոտքերի տակ մատաղ արած պիղծը եւ սորոսական հակառուսական շրջանակները: Փիառվում են մի քանիսը: Տուժում են գերիները ու հայ-ռուսական հարաբերությունները:

1. Եվրոպան շահում է, քանի որ բոցաշունչ, բայց անարդյունավետ ելույթներով փորձում է կոմպենսացնել իր այսքան ամիսների լռությունը, ինչպես նաեւ այն, որ պատերազմի ընթացքում ձկան պես լուռ են եղել մեր հանդեպ ադրբոջանցիների կողմից կատարվող վայրենությունների նկատմամբ:

2. Եվրոպան շահում է, քանզի էլի առիթ ունի հակառուսական թեմաներ շոշափելու ու մեղադրելու ռուսներին: Դա այն դեպքում, երբ մի քանի ամիս է` իրենց համար ՀՐԱՏԱՊ հարցը Նավալնու հարցն է: Ի դեպ այս նստաշրջանին եւս: Ռուսները ոչ թե դեմ էին հայ ռազմագերիների հարցին այլ ԴեՄ էին, որ եվրոպացիները հերթական անգամ Նավալնու «հույժ» կարեւոր թեման քննարկեն: Հարցերի քվեարկությունը միասին էր, ուստի պարզ է, որ ռուսական ազգային շահը պիտի գերակայեր: Այդ մենք ենք բոլորից պահանջում լինել հայից ավելի հայ, բայց ինքներս թալեաթի իրավահաջորդին չենք հեռացնում:

3. Մահերի, վիրավորների ու գերիների անմիջական պատասխանատուի համար լավ առիթ է իրականացնել « նոր Մուրադով» օպերացիան` այսինքն մեղավոր են ռուսները ու բոլորը, բացի իրենից:

4. Հակառուսական ու սորոսական շրջանակների, լրատվականների համար լավ առիթ է վայնասուն գցել, թե բա` տեսեք տեսեք ռուսները սա արեցին, նա չարեցին, եւ դա այն դեպքում, երբ Իրական մեղավորին, անգամ հարց չեն տալիս գերիների մասին: Իր ստորագրած գարշելի փաստաթղթի մասին:

5. Տուժում են գերիները ու նրանց հարազատները: Վերջինները, որովհետեւ ստահակների բանդան հերթական «դատարկ ինքնաթիռն» է բեմադրում ու խաբում մարդկանց, իսկ գերիները…. որովհետեւ դեռ դժոխքում են:

Հ.Գ. Երբ խոսում էի ԵԽԽՎ պատվիրակներից մեկի հետ, ով ի դեպ Ադրբեջանի վրա ազդեցություն ունեցողներից մեկն է, ցուցակներն էի թարմացնում, ներկայացնում իրավիճակը, նա մի քանի բան ասաց, հարցրեցի, թույլ տալի՞ս ես, որոշակի բաներ հրապարակեմ գոնե հարազատների համար, ինձ բառացի ասաց հետեւյալը. « Եթե ուզում ես հաջողություն այս հարցում, ապա լռություն է պետք»: Ու ես լուռ մնացի: Հիմա ո՞ր մի տկարամիտն է ուզում մեզ համոզել, որ հրապարակային եղանակով ու հակառուսական ոճով բոցաշունչ ելույթները կօգնեն մեզ:

Գերագույն գլխավոր գերեզման պղծողի համար հաստատ միեւնույն է ինչ կլինի, իսկ նրա թելը թելող լրագրողների, «վերլուծաբանների» ու մնացյալի համար է՞լ է տղերքի հարցը զուտ ՔԱՂԱՔԱԿԱՆ հարց ու ԱՌԻԹ ռուսների վրա հարձակվելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը հնարավոր է ծանր տեխնիկա է բերել Արցախի Վանքասարի եկեղեցու մոտ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը հնարավոր է ծանր տեխնիկա է բերել Արցախի Վանքասարի եկեղեցու մոտ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական