Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շուշիի հանձնումը երդվյալ թշնամուն ամենևին բերդաքաղաքով չի ավարտվում․ Մտավորականության միություն

21/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մտավորականության միության ավագանին դիմում է հղել Հայաստանի Հանրապետության, սփյուռքի և Արցախի հայությանը։

«ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարեց. «Եթե Շուշին չհանձնեինք…»: Այսինքն, խոստովանեց, որ Շուշիի հանձնումը թշնամուն նախապես էր պայմանավորված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դա Հայոց կողմից միակամ որոշում էր, որը կարելի է որակել որպես դավադրություն ՀՀ պետականության նկատմամբ: Այդ որոշման իրականացմանը մասնակցել են հայկական կողմի բարձրաստիճան սպաներ, որոնք գիտակցել են, որ իրենց արարքը դավաճանաություն է, սակայն կամա թե ակամա կատարել են իրեն գերագույն հրամանատար հռչակած վարչապետի գաղտնի հրահանգը:

Շուշիի հանձնումը երդվյալ թշնամուն ամենևին բերդաքաղաքով չի ավարտվում: Հանձնվել է Շուշի տանող ճանապարհը իր շրջակայքով, հինավուրց Ավետարանոց, Սղնախ, Սզնեք, Քարին Տակ բնակավայրերով, արգելելով հայկական ինքնապաշտպանական ուժերին խոչնդոտել թշնամու դիվերսիոն խմբերին գրավելու ռազմավարական տեսանկյունից այդ կարևոր գյուղերն ու ճանապարհը: Թշնամուն է հանձնվել ոչ միայն բերդաքաղաքը, այլև ողջ Շուշիի սարահարթը՝ երեքհազարամյա Կարկառ բերդաքաղաքի տարածքով /Շուշիի պարիսպները 1752 թ. կառուցել են այդ բերդաքաղաքի շինությունների ու պարիսպների քարերով/, շուրջ տասը հին բնակավայրերի տեղերով, հին գերեզմանոցներով, Հունոտի կիրճը իր անգնահատելի ու եզակի հուշարձաններով, հին ջրաղացներով…

Այդ ամենը ամենևին թշվառ ու դժգույն չեն, դրանք մեր հարստությունն են, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ…

Պատերազմում պարտության հանգամանքները հետաքննող ԱԺ հանձնաժողովը, որը ղեկավարում է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պարտավոր է հետաքննել նաև Շուշիի դավադրաբար հանձնման հանգամանքները: Դավադիրները, անկախ պաշտոնական դիրքից, պետք է ենթարկվեն պատասխանատվության և կրեն օրենքով սահմանված պատիժները: Երկրի տարածքներն ու բնակավայրերը թշնամուն հանձնողները անմիջապես պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի չկարողանան նոր տարածքներ, հայրենիքներ հանձնել կամ վաճառել թշնամուն…

Երկիրը վտանգված է, կորցրել է իր կայունությունը, խրվել է ճգնաժամային ճահճի մեջ:

Այս հանգամանքը նկատի առնելով ողջ աշխարհի հայությանը կոչ ենք անում, անկախ կուսակցական, խմբային պատականեկությունց, միավորվել ՀԱՅՐԵՆԻՔԻ ազատագրական շարժման շուրջը, երկրում հաստատեն անվտանգություն, կայունություն և արդարություն»,- ասված է դիմումի մեջ:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազատության հրապարակի կողքի կաֆեներում կրուասան ուտելով ու կապուչինո խմելով մենք քայլ-քայլ կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը. Զոհրաբյան

Հաջորդ գրառումը

Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանին միայն մեկ ապագա է սպասվում՝ կործանում. Դավիթ Բաբայան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանին միայն մեկ ապագա է սպասվում՝ կործանում. Դավիթ Բաբայան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական