Թուրքական ռազմական լրագրող, sanalsavunma.com ռազմական կայքի հիմնադիր Բերք Էրենը, որը վերջին օրերին ակտիվորեն լուսաբանում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ, իր Թվիթերյան էջում գրել էր, որ “հաղորդվում է Շուշիից հարավ-արևմուտք կատաղի մարտերի մասին և այնտեղից ադրբեջանական բանակի նահանջի մասին”։
Սակայն հեղինակը մի քանի րոպես անց հեռացրել է իր իսկ գրությունը, ինչը, ըստ մասնագետների, ցույց է տալիս, որ Ադրբեջանական բանակի նահանջի մասին ցանկացած տեղեկատվություն զգայուն է մեր թշնամի հասարակության համար։