Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շահան Շահնուրի մոտ

22/09/2021
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարագիր այս հայը չտրվեց ձուլման հոսանքին և օտար երկրում` Հայաստանը չտեսնելով, մնաց հայ,  ցավով հասկացավ ու ընդվզեց հայկականությունից հեռացող մեր  անգիտակից, հաշմանդամ հոգի ունեցող սերունդների դեմ. «Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ ու գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ. մեղա՜յ, մեղա՜յ Արարատին»։
          Ծանր հիվանդության` ոսկրախտի  պատճառով 1930-ական թթ. վերջերից մինչև կյանքի մայրամուտը անցկացրել է հիվանդանոցում:
          Սերո Խանզադյանը հիշում է `ինչպես  է մի անգամ Ֆրանսիայում հանդիպել է Շահնուրին,  ծերանոցի բակում երկար զրուցել իր սիրելի գրողի հետ. «այս մարդն իր ամբողջ կյանքում կռվել է ինքն իր հետ,  աշխարհի հետ, անցյալի հետ, ներկան մերկ նկարագրելով` ներկայի հետ»:

«…Երկարավուն, մաշված մաքառած դեմքի ժպիտը խորն է, լուսավոր, փոքր-ինչ հեգնական: Կարծես աշխարհին ասում է. «Է, ի՞նչ հասկացանք քեզմե, որ եկանք` երթալու համար»:
          Նրա լայն ափի սեղմումի մեջ բողոք էլ  կա, կարոտ էլ: Հողից կտրված ձեռք է, միայն ավեր տաճարներ ու սրտեր շոշափած: Քաշվում եմ նրանից: Ահռելի ուժի տեր գրող և  կարծես սառը, անտարբեր, հաշտված աշխարհի կործանման հետ…Նրա հազիվ նշմարելի հեգնական ժպի՜տը…
          Շահնուրի սենյակը ևս իր մենակյաց տիրոջ նման  մռայլ է, ծերանոցի առաջին հարկաբաժնում…ճգնավոր իմաստունի տուն «խաղաղության և խոհի»: Ոչինչ չկա այստեղ ավելորդ,  խանգարիչ, միտք ու աչք կաշկանդող: Դե, էլ ինչ է հարկավոր բազում սրտեր  իր սրտի ավյունով , արյունով նվաճած գրողին: Ոչինչ: Միայն այս նշխարները, իր կյանքի այս իմաստուն մնացորդը, մի պատառ երկինք ու մի մեծ բերկրանք` ալեծուփ, չհոգնող ծովի մտերմությունը:
          Լռությունը խոսում է լռության խորհրդով:
          -Դե, խոսինք, խոսինք: Կյանքիս մեջ կովկասահայ չեմ տեսած բնավ:
          -Հիմի տեսաք: Ինչպե՞ս գտաք:
          -Առույգ, մանավանդ պայծառատես ապագային հանդեպ: Իսկ ես ահա տկար եմ:
          -Չի երևում,-ասաց մեզնից մեկը,-Դուք բավականին կայտառ եք:
          Շահնուրի մշտական հեգնական ժպիտը դառնում է դաժան:
          -Արտաքինը միշտ խաբուսիկ կըլլա:
          Ամենից շատ հետաքրքրվում է Հայաստանով: Մենք բաներ ենք պատմում Հայաստանից, և ինձ թվում է, թե նա մանկանում է, հեքիաթ լսում: Ո՜չ, ինչ հեքիաթ: Ահա նրա մռայլ դեմքին երբեմն-երբեմն լուսավոր շող է կայծ  տալիս: Երևի մտքում գծագրում է իր հեռավոր հայրենիքը:
          -Եկեք Հայաստան,-նրան հրավիրում է Էդվարդ Թոփչյանը:-Մասնակից կլինեք մեր գրողների առաջին համագումարին:
          -Չեմ կրնար,- ուշացումով, նաև վշտով պատասխանում է Շահնուրը:-Վաթսուներեք տարեկան եմ: Առողջությունս ալ չի ներեր: Ո՜չ  կճամփորդեմ, ո՜չ ալ կսիրեմ խոսիլ:
          Չենք ասում, թե` ոչ, կայտառ եք, առողջ եք և նման բաներ: Ավելի լավ է հայրենի կոնյակով հյուրասիրենք: Գուցե սիրտը ջերմանա: Շահնուրը վերցրեց մեր կոնյակի շիշը, շոշափեց նրա արևի գույնը, հոտ քաշեց.
          -Հայաստանի խունկե՞ն է:           Կարծես ուժ ստացավ «Հայաստանի խունկեն»: Չխմեց: «Տկար եմ, ծեր եմ»: Մենք խմեցինք նրա կենացը: Նորից նույն ժպիտը: «Ի՞նչս է մնացել»:
          -Ձեզ ճանչցա,-ասաց մեզ,-ձեր նկարները տեսա  «Աշխարհին» մեջ: Ձեզմե ես միայն գրող Մահարին գիտեմ: Անոր հետ կթղթակցիմ: Ուրիշ բան չեմ գիտեր Հայաստանի գրողներեն: Հայ բանաստեղծներեն շատ կսիրեմ Դուրյանը: Ինձի համար ան շատ մեծ է: Սիամանթոն չեմ հավնիր: Ճոռոմ է:
          Ես ասացի, որ մենք շատ ենք սիրում Սիամանթոյին: Նրա արվեստը հմայիչ է, հոգին` հայակերպ-մարդկային:
          -Գրելաձևը օտար է,-իրենը ասաց Շահնուրը:

          -Պետք է չհամաձայնեմ ձեզ: Սիամանթոյի գրելաձևը դասական հայկական է: Օրինակ, Նարեկացին, «Վահագնի ծնունդը»: Նրա ինքնատիպ արվեստի մեջ լուծվում է արտաքնապես երևացող ճոռոմությունը: Զգացումը միաձույլ է մտքի հետ: Սիամանթոյի ջերմությունը զգալու համար պետք է սրտիդ հարցնես:
          Շահնուրը մի փոքր մտածեց ու ասաց.
          -Ճշմարիտ եք:
          Մենք նորից ուզեցինք իմանալ, թե Շահնուրը մեր բանաստեղծներից որի՞ն գիտե: Նա ուսերը ձգեց:
          -Ոչ ոքի:
          Մեզ մնում էր վերջին խաղաքարտը հանել:
          -Հովհաննես Շիրազին և՞ս չգիտեք:
          -Չեմ ճանչնար, չեմ կարդացած:
          Մեզ այստեղ բերած Մուշեղ Ջիյերջյանը ասաց.
          -Ես շատ կսիրեմ Շիրազը:
          -Չեմ ճանչնար,-իրենը կրկնես Շահնուրը,-այսօրվա մեր արձակագիրներեն շատ կսիրեմ Համաստեղը: Պատվական մարդ է:
          -Իսկ դուք նոր բան գրո՞ւմ եք:
          -Ոչ,-պատասխանում է նա:-Ինքս նոր բան չեմ գրեր: Կկարդամ ուրիշներուն գրածը: Ամենեն լավը այն հեղինակները կարդալն է, որոնք մեզմե լավ կգրեն…մարդ կա տարին երկու գիրք կգրե: Ես չեմ գրեր: Եվ պետք չի ինձի գրել ստիպել: Պետք չէ, որ մարդ իր ուժերեն անցնի: Մարդ իր ոտքը իր վերմակին չափ պետք է երկարե…
          -Մենք Հայաստանում նույնիսկ հիսուն հազար օրինակով ենք տպագրում մեր գրքերը,-ասում է Էդվարդ Թոփչյանը,-թեև հայերս տասն անգամ քիչ ենք ֆրանսիացիներից: Բայց, այ, օրինակ «Մխիթար սպարապետը» հրատարակվել է իննսուն հազար օրինակով:
          -Գիտեմ,-գլխով է անում Շահնուրը:-Դուք երկիր ու պետություն ունիք: Դուք լավ վիճակի մեջ կապրիք,-նրա ձայնի զվարթ երանգը նորից է պղտորվում:-Տխուրն այստեղի հայության վիճակն է: Անոնք այստեղ կձուլվին: Այդ ձուլումը սարսափելի բան է: Ատեն մը  Պոլիսը կսներ ֆրանսահայ մտավորականությունը, բայց այդ ակունքն ալ մարեցավ: -Դուք պետություն ունիք,-կրկնում է նա: Իսկ այստեղ ի՞նչ ընե հայը:
          Զարհուրելի հարց է, անլուծելի  առեղծված ու հառաչանք:
          Այո, ի՞նչ անի այստեղ հայը: Ի՞նչ անի նաև շքեղ գրականություն ունեցող այս երկրում սիրելի գրող դարձած այս մարդը, որը նույնիսկ Հայաստանը չի տեսել: Նրա տեսածը ուծացման-ձուլման դատապարտված, Դեր Զորից փրկված հայի խլյակներն են: Ի՞նչ անի այս մարդը: Պատասխան չունի: Եվ գուցե հենց այդ անպատասխան վիճակից է, որ նա այլևս բան չի գրում և թեկուզ ընդամենը վաթսուներեք տարեկան է, սակայն իրեն փակել է ծերանոցի խաղաղ, բայց անձուկ-տխուր մենության մեջ…
          Մենք երկար զրուցեցինք: Ծերանոցի բակում, որի տեղական անունը Հոմ Արմենիա է, լուսանկարվեցինք Շահնուրի հետ: Այդ օրից մի փշուր է մնացել իմ ձեռքին` այդ լուսանկարը: Շահան Շահնուրը երկու ձեռքով ծանր հենվել է ձեռնափայտին ու աշխարհի վրա ծռվել է նրա դառը, հեգնական ժպիտը…»:[1]


[1] Սերո Խանզադյան, «Ինչպես հիշում եմ», Երևան, 1988, էջ`389-397:

Կազմեց Լիլիթ Լալայան


ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արդարությունը շուտով վերականգնվելու է.Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունը

Հաջորդ գրառումը

Ավստրալիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածության ֆոնին Փարիզը լարված է համարում նաև ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025
Նորություններ

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025
Հաջորդ գրառումը

Ավստրալիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածության ֆոնին Փարիզը լարված է համարում նաև ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական