Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նպատակ կար ռեկտորի ընտրություններին նախնական պայմանավորվածություններն ափալ-թափալ ավարտին հասցնելու. Պոլիտեխնիկի նախկին դասախոս

11/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերաքննիչ դատարանը հաշվի է առել երկու կարևորագույն ընթացակարգային խախտում. դրանցից առաջինն այն է,որ փակ-գաղտնի քվեարկության համար նախատեսված սենյակ մուտք է գործել օտար անձ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը, և  երկրորդ, որ ըստ ռեկտորի ընտրության կարգի՝ արձանագրությունը ստորագրել է ընդամենը երկու հոգի։, Այս մասին  «Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունների արդյունքները դատարանն անվավեր է ճանաչել քվեարկությունից չորս տարի անց» թեմայով քննարկման ժամանակ այսօր ասաց համալսարանի նախկին դասախոս Դավիթ Ղազարյանը։

«Այս ամենը շատ խոր արմատներ ունի, և եթե հետ գնանք, կարող ենք փաստել, որ ընտրությունները բազմաթիվ խախտումներով են անցել։ Մինչև ընտրությունները սկսելն արդեն իսկ խախտումներ կային։ Այս ամենը բարձրաձայնվել է մեր կողմից։ Նպատակ կար ռեկտորի ընտրություններին նախնական պայմանավորվածություններն ավարտին հասցնելու։ Ափալ-թափալ պետք էր ավարտին հասցնել կոնկրետ մարդու ռեկտոր ընտրելու գործընթացը»,- ասաց Դավիթ Ղազարյանը։

Քննարկմանը ներկա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Գյուղատնտեսական  թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում» գիտահետազոտական լաբորատորիայի նախկին ղեկավար Արամ Միքայելյանն իր հերթին հավելեց, որ պետք է խիստ կանոնակարգային խախտում համարել այն, որ բուհի զարգացման հայեցակարգերը պետք է հասանելի լինեին հոգաբարձուների խորհրդի անդամներին, սակայն այդ կետն ամբողջությամբ անտեսվել է։

«Հոգաբարձուների խորհրդի անդամները որևէ հնարավորություն չեն ունեցել բուհի զարգացման հայեցակարգին նախօրոք ծանոթանալու»,- ասաց նա։

Դավիթ Ղազարյանը, շարունակելով իրավիճակի նկարագրությունը, նկատեց, որ 1,5 ժամ է պահանջվել ընդամենը 23 քվեաթերթիկ հաշվելու համար, և հենց այդ ընթացքում էլ տվյալ սենյակ մուտք է գերծել հոգաբարձուների խորհրդի նախագահը։

«ՀՀ կառավարությունը, այս գործը 40 օր իր մոտ ունենալուց հետո, ներքին գրավոր ընթացակարգով հաստատել է ռեկտորի ընտրության արդյունքները։ Իսկ սովորաբար ընտրված ռեկտորին հինգշաբթի օրերին՝ կառավարության նիստի ժամանակ, հրավիրում են, ներկայացնում հանրությանը։ Այս դեպքում նման բան չի եղել»,- ասաց Ղազարյանը։

Արամ Միքայելյանն էլ հավելեց, որ Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության ժամանակ իրականացվել են որոշակի մեքենայություններ։

«Սա ընտրական գործընթացը կեղծելու իմ որակումն է։ Գնացել են ամեն գնով խախտումներ անելու ճանապարհով։ Այս ամոթալի փաստը հանրությունը պետք է իմանա և հասկանա, թե ինչ բարոյահոգեբանական ճղճիմ միջավայր են այնտեղ ստեղծել նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և նրան փոխարինող, նույն սկզբունքներով ծայրագավառային դատողություններով ապրող Գոռ Վարդանյանը»,- նշեց բանախոսը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մարտի 12-ին բավարարել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին դասախոս Դավիթ Ղազարյանի բողոքը և անվավեր ճանաչել 2021 թվականի մարտի 1-ին և մարտի 15-ին տեղի ունեցած Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցիներն ապրիլի 14-ին ԱԳՆ-ի և Գլխավոր դատախազության առջև բողոքի ակցիա են նախատեսել

Հաջորդ գրառումը

5 պաշտոնական նամակ՝ նորաստեղծ Հանրային խորհրդին. Հայկ Դեմոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

5 պաշտոնական նամակ՝ նորաստեղծ Հանրային խորհրդին. Հայկ Դեմոյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական