Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր տարին՝ նոր ապօրինություններով. Սուրեն Սուրենյանց

03/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարվա սկիզբը Հայաստանի իշխանությունները նշանավորեցին պետական ռեսուրսի, վարչական լիազորությունների և քաղաքական ազդեցության բացահայտ չարաշահմամբ։

Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառումն իրականացվել է պետական բյուջեի, այսինքն՝ հարկատուների միջոցների հաշվին։ Այդուհանդերձ, միջոցառման տեսաշարում ներառվել է այն խորհրդանիշը՝ այսպես կոչված «սրտիկը», որը վերջին ամիսներին հանրային ընկալման մեջ հստակ նույնացվում է Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի քարոզչական վարքագծի հետ։

Երբ պետական միջոցառման բովանդակության մեջ ներառվում է քաղաքականորեն նույնականացվող խորհրդանիշ, տեղի է ունենում պետական չեզոքության խախտում։

Հանրապետության հրապարակի տոնական միջոցառումը չի կարող և չպետք է ծառայեցվի որևէ քաղաքական ուժի կամ առաջնորդի անուղղակի քարոզչությանը։ Այստեղ խախտվում է պետական իշխանության և կուսակցական շահի սահմանազատման հիմնարար սկզբունքը։

Եթե հրապարակում արձանագրվածը կարելի է գնահատել որպես ինստիտուցիոնալ էթիկայի խախտում, ապա Թալինում տեղի ունեցածը ունի արդեն ուղիղ քրեաիրավական բնույթ։

Արագածոտնի թեմի հաղորդմամբ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տարեմուտի գիշերը նախատեսված Նռնօրհնեքի կարգը խոչընդոտվել է համայնքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ եղած նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանի կողմից։ Բախումներից և անախորժություններից խուսափելու նպատակով հոգևորականներն ու հավատացյալ ժողովուրդը ստիպված են եղել լքել եկեղեցին, որից հետո այնտեղ, համայնքապետի և կարգալույծ անձի ներկայությամբ, իրականացվել է փաստացի ոչ օրինական «արարողություն»։

Այս միջադեպով խախտվել է ոչ միայն եկեղեցական կանոնական կարգը, այլև ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված կրոնական կազմակերպությունների ազատ և օրինական գործունեության իրավունքը։

Առավել մտահոգիչ է համայնքապետի հետագա հայտարարությունը, ըստ որի՝ իր անձը պետք է ներկայացվի որպես խաչքավոր, իսկ Սուրբ Պատարագի ընթացքում պետք է զեղչվի Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։

Այս հայտարարությունները վկայում են վարչական կամայականության մասին։ Համայնքապետը չունի որևէ իրավասություն միջամտելու եկեղեցու ծիսակարգին կամ որոշելու հոգևոր հիշատակումների կարգը։ Նման վարքագիծը կարող է որակվել որպես կրոնական ծեսի կատարման խոչընդոտում, ինչը ՀՀ քրեական օրենսդրությամբ դիտարկվում է որպես հանցագործություն։

Առավել խոսուն է իրավապահ համակարգի արձագանքի բացակայությունը։ Մինչ Ամանորից առաջ «ընտրակաշառքի» շինծու մեղադրանքներով կալանավորվում են ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության անդամներ, իշխանությունը ցուցադրում է խստության ցուցադրական քաղաքականություն։ Սակայն երբ նույն ժամանակ իշխանությանը մոտ կանգնած համայնքապետը միջամտում է եկեղեցու օրինական գործունեությանը, իրավապահ մարմինները դրսևորում են լռություն և անգործություն։ Սա ընտրովի արդարադատության դասական դրսևորում է, երբ օրենքը կիրառվում է ոչ թե արարքի հանրային վտանգավորության, այլ քաղաքական պատկանելիության հիման վրա։

Խնդրի խորքային շերտը կայանում է նրանում, որ նման վարքագիծը տեղերում չի ձևավորվում ինքնաբերաբար։ Այն սնուցվում է վերևից հնչող քաղաքական ուղերձներով։ Փաշինյանի՝ Ամանորին նախորդած հրապարակային ելույթներն ու ուղիղ եթերները, որոնք ուղղված էին եկեղեցական ինստիտուտի նկատմամբ թշնամական վերաբերմունքի ձևավորմանը, ստեղծել են այն միջավայրը, որտեղ տեղական իշխանության ներկայացուցիչները իրենց իրավունք են վերապահում անցնել օրենքի և բարոյականության սահմանները։

Քաղաքական հռետորաբանությունն այսպես վերածվում է վարքագծային ուղեցույցի, որի հետևանքները կրում են ոչ միայն եկեղեցին և հավատացյալները, այլև ամբողջ հասարակությունը՝ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության շարունակական անկման տեսքով։

Տարեմուտին արձանագրված իրադարձությունները նույն շղթայի օղակներ են, որոնք վկայում են պետական ռեսուրսի կուսակցականացման, վարչական լիազորությունների չարաշահման և իրավական պատասխանատվության ընտրովի կիրառման մասին։

Եթե իրավապահ համակարգը չարձագանքի Թալինի դեպքին և չկանխի հնարավոր կրկնությունը հունվարի 6-ին, դա կդառնա ոչ միայն եկեղեցու, այլև իրավական պետության գաղափարի բացահայտ պարտություն։

Պետությունը, որը չի պաշտպանում օրենքը՝ անկախ խախտողի քաղաքական դիրքից, դադարում է լինել արդար պետություն և վերածվում է իշխանության ինքնապաշտպանական գործիքի։

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ, պատմաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը հարձակվել է Վենեսուելայի վրա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
Նորություններ

Ուղիղ. 18 ադարների գործով դատական հերթական նիստն է

04/06/2026
Նորություններ

Ընտրություններից առաջ իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները. քաղաքագետ

04/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը հարձակվել է Վենեսուելայի վրա

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական