Աֆղանստանի արևմուտքում երկու նոր երկրաշարժ է տեղի ունեցել։
Ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքի՝ ուժգնությունը կազմել է 6,3 և 5,0 մագնիտուդ։
Առաջին երկրաշարժը գրանցվել է Հերաթ քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Հերաթից 24 կմ հեռավորության վրա։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։
Հոկտեմբերի 7-ին 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Աֆղանստանի արևմուտքում։ Reuters-ի տվյալներով՝ զոհվել է 2053 մարդ, տուժել է 9240-ը։