Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ, Փաշինյանի ԱԺ ելույթում հանցակազմ չկա. Էդմոն Մարուքյան

21/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ, այս մասին 168.am–ի  «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

 «Որպես իրավաբան՝ ասում եմ՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ»,– ասել է նա:

Մարուքյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հրադադարի վերաբերյալ փաստաթուղթ է, ուզենք թե չուզենք՝ միջազգային պայմանագրի նշանակություն ունի, ազդեցություն է ունեցել և կիրառվել ու կիրառվում է ստորագրվելուց հետո:

Էդմոն Մարուքյանը նաև նշել է որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում ունեցած ելույթում հանցակազմ չկա:

«Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում կարո՞ղ է դիտվել՝ որպես հաղորդում հանցագործության մասին. բնավ ոչ, որովհետև դա քաղաքական ելույթ էր, վերլուծություն էր անցածի  և ապագայի մասին բաց խոսակցություն: Ես ինքս մեղադրել եմ վարչապետին, որ նա պետք է ժողովրդի հետ անկեղծ խոսի, ասել եմ, որ Հայաստանի ընդդիմությունը սխալ հարցում է վարչապետին մեղադրում, նրանք մեղադրանքը պետք է վերաորակեն, իրենք պետք է ասեին՝ եղբայր, ինչո՞ւ չգնացիր խաղաղ հանգուցալուծման, օրինակ՝ Լավրովի պլանը չիրագործեցիր, որպեսզի պատերազմ չլինի… Էդ մեղադրանքը որոշակի լեգիտիմություն ունի»,– ասել է նա:

Նրա խոսքով՝ ֆունդամենտալ դեր ունի նախկին իշխանությունը, որ ասում է՝ բանակցային փաթեթը երկու ճանապարհ ունի՝ կամ գնում է փոխզիջման, կամ սկսվում է պատերազմ: «Էս իշխանությանն իրենք մղել են անկյուն և իրենք մեղավոր են նաև դրա համար, որ չեն ասել՝ եղբայր, եկեք ձեզ օգնենք, մենք պատրաստ ենք ձեզ օգնել, էս հողերը պետք է հանձնել»,– ասել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել սկզբնաղբյուրում։

Նշենք, որ Մարուքյանի այս հարցազրույցից հետո ֆեյսբուքյան օգտատեր Ամալյա Առաքելյանը գրառում է արել, որում Էդմոն Մարուքյանին հարցրել է, թե ինչու էր նա ընդդիմադիր ժամանակ ասում, որ դա կապիտուլյացիա է, ինչին Մարուքյանը պատասխանել է՝ ասելով, թե երբեք «կապիտուլյացիա» բառը չի օգտագործել։ Այնուհետև օգտատերը հրապարակել է Մարուքյանի 2020 թվականի նոյեմբերի 12-ի ֆեյսբուքյան գրառումը, որում ասում է․«Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»։

Աղբյուր՝ NEWS.AM

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դահլիճի ճգնաժամը և ոչ միայն

Հաջորդ գրառումը

Քաղաքական գործիչը իրավունք չունի սխալվել, որովհետեւ ձեր սխալը 4000 տղու կյանք արժեցավ, իսկ ձեր հաջորդ սխալի արդյունքում թուրքը կարող է մտնել Երեւան ու գենոցիդ անել. Գուրգեն Վարդանյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Քաղաքական գործիչը իրավունք չունի սխալվել, որովհետեւ ձեր սխալը 4000 տղու կյանք արժեցավ, իսկ ձեր հաջորդ սխալի արդյունքում թուրքը կարող է մտնել Երեւան ու գենոցիդ անել. Գուրգեն Վարդանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական