Կիրակի, Ապրիլի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նյու-Յորքում տեղի է ունեցել առաջին հակապատերազմական ցույցը. Վարդան Ոսկանյան

03/03/2026
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կասկած չկա, որ Իրանի դեմ հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը հաշվարկել է նաև ամերիկյան հասարակության հնարավոր վերաբերմունքը պատերազմին և դրանում ռիսկերի գնահատումից հետո միայն անցել գործողությունների, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Պարզ է, սակայն, որ ամեն ինչ հստակ հաշվարկելն էլ անհնարին է, հատկապես, եթե ի նկատի ունենանք, որ իրանական Մինաբ քաղաքի դպրոցին դաժան հարվածը և 165 աղջիկ դպրոցականների զոհվելն այնպիսի արձագանք է գտել ԱՄՆ-ում, որ դրան ստիպված է եղել անդրադառնալ նաև պետքարտուղար Ռուբիոն։

Մյուս կողմից՝ սպասելի էր, որ դեմոկրատները ևս պասիվ չեն լինի, և Կալիֆորնիայի նահանգապետ Նյուսոնը երեկ չափազանց խիստ տոնայնությամբ քննադատել է նախագահ Թրամփին՝ ամերիկացի զինվորների զոհվելու, ինքնաթիռների կորստի, Պարսից ծոցի արաբական դաշնակիցներին հարվածի տակ դնելու և որ ամենակարևորն է՝ իրանական դպրոցը և երեխաներին թիրախավորելու համար։

Սրան զուգահեռ Նյու-Յորքում տեղի է ունեցել, կարծես թե, առաջին հակապատերազմական ցույցը։

Իրավիճակն այդքան էլ բարվոք չէ եվրոպացի դաշնակիցների հետ հարաբերություններում՝ չնայած առայժմ խոսքային մակարդակում մի քանի երկրների ղեկավարների աջակցությանը, չափազանց սուր հակապատերազմական հռետորաբանությամբ է հանդես գալիս Իսպանիան, իսկ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը միայն Սպիտակ տան նկատելի ճնշման տակ, ի վերջո, համաձայնեց տրամադրել Դիեգո Գարսիա բրիտանական ռազմակայանը Հնդկական օվկիանոսում։

Բավական հետաքրքիր ցուցիչ է նաև հանրապետական և Թրամփի մտերիմ դաշնակից սենատոր Գրահամի հայտարարությունը «Fox News»-ին առ այն, որ եթե Եվրոպայում քաղաքական  հակակրանքի վերաբերյալ հարցում անցկացվի, ապա Թրամփը և Նեթանյահուն կլինեն առաջին երկու տեղերում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 03.03.2026

Հաջորդ գրառումը

Առաջին նախագահը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար. Լևոն Զուրաբյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պահապան չունեցող պետության մեջ քանդումը դառնում է ոչ թե գործողություն, այլ վիճակ, որի մաս ինքնաբերաբար դառնում է նաև նա, ով դեմ էր դրան. Վլադիմիր Մարտիրոսյան

12/04/2026
Նորություններ

Տեսանյութ.Պարգևավճարվողների «ուրախ ավտոբուսը» մեկնել է Գեղարքունիքի մարզ

12/04/2026
Նորություններ

Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման կարգը

12/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բանակցության ապարդյուն լինելը կարող է նշանակել, որ Թրամպը շարունակում է մնալ պատերազմի ճահճում. Հակոբ Բադալյան

12/04/2026
Հաջորդ գրառումը

Առաջին նախագահը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար. Լևոն Զուրաբյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Հայ տղամարդը փողոցում «դուխ» բառի մասով սրան կոտրեց, դեն նետեց. Ալեն Ղևոնդյան

11/04/2026

Նկատե՞լ եք, նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում: Իրականում այդ բառի հետ կապված հոգեբանական վախեր, իր կյանքի տարբեր դրվագներից ժառանգված...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ փորձագետի ներկայությունն Ադրբեջանում և ադրբեջանցի փորձագետի ներկայությունը Հայաստանում արդեն նորմալ երևույթ է. Արեգ Քոչինյան

11/04/2026

Ադրբեջանի սահմանի արդեն սահմանազատված հատվածի հատումը կարևոր խորհրդանշական քայլ է, որը ցույց է տալիս, թե որքան իրական է խաղաղությունը։ Ինչպես...

ԿարդալDetails
Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026

Այսօր սոցիալական ցանցերի մոնիթորինգը հաստատեց հերթական մշակութային ոչնչացման փաստը․ օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին՝ Հայ Առաքելական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես ընդդիմությունը կրկին նվեր մատուցեց այս ռեժիմին. Արթուր Խաչիկյան

10/04/2026

Տարիներ շարունակ ընդդիմության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով բարձրագոչ հայտարարում էին մեզ. այս ռեժիմը պետք է հեռանա։ Օր առաջ, ժամ առաջ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական