Արդեն 3 ամիս է, ինչ հազարից ավել ադրբեջանական զինվորներ գտնվում Հայաստանի սուվերեն տարածքում. Այս մասին ֆեյսբուքյան էջում հիշեցրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը։
Վերջինս հավելել է, որ իշխանությունը սկզբից հերքում էր, հետո իբրև բանակցում, հիմա էլ համակերպվել է, ասես դա նորմալ երևույթ ։ Այսօր արդեն այս տարածքում երկու անհետ կորած զինծառայող կա, իսկ իշխանությունը ձերբակալում է պատերազմի ժամանակ Սյունիքը պաշտպանած համայնքապետերին։
«Մարդ են էլի, թող մնան։ Այսօր այդ տարածքում ունենք 2 կորած զինծառայող, որոնց հետ կապ չկա երեկվանից, ուստի ամենայն հավանականությամբ նրանք գերեվարվել են։ Ի՞նչ է անում իշխանությունը Սյունիքում։ Հերթով ձերբակալում է պատերազմի ժամանակ Սյունիքը պաշտպանած համայնքապետերին, ծառայությունից ազատում ուժեղ հրամանատարների, ռեպրեսիվ գործողություններ ծավալում Սյունիքի և ողջ երկրի տնտեսության ողնաշարը հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Ինչպես կարելի է մեկնաբանել այս գործողությունները։ Ինձ համար պատասխանն ակնհայտ է։ Նիկոլ Փաշինյանը կատարում է ադրբեջանական պատվեր»,- գրել է Սաղաթելյանը։