Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլի անիմաստ այցի մասին` հակիրճ․ Արտակ Զաքարյան

20/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի անիմաստ այցի մասին` հակիրճ:

Նախ եթե չլիներ ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30 ամյակը, Նիկոլը ծոծրակը կտեսներ բայց պաշտոնական այցի հրավեր չէր ստանա: Այնպես, ինչպես չորս տարի շարունակ ՌԴ-ն պաշտոնական այցի հրավեր չէր տալիս Նիկոլին (Սերժ Սարգսյանը միայն 2017թ. չորս անգամ պաշտոնական այց է իրականացրել ՌԴ): Ծանոթանանք այցի ընթաքում ընդունված համատեղ հայտարարությանը.

1.Հայտարարության 1-ից մինչև 21-րդ կետերը նախորդ 30 տարիներին երկկողմ իրականացրած ոլորտային աշխատանքների կարևորությունների մասին է: Եթե Նիկոլի փոխարեն վարչապետ լիներ «դռիկ Խչոն» կամ «սադի Գոքորը», միևնույն է այդ ձևակերպումները տեղ էին գտնելու տեքստում:

2.22-րդ և 23-րդ կետերը վերաբերում են միայն Ռուսաստանին, որովհետև Նիկոլն այն աստիճան է կործանել մեր երկիրը, որ նույնիսկ տարրական մակարդակով ի վիճակի չենք անվտանգային որևէ միջոցառում ինքնուրույն իրականացնել կամ հանձառնել:

3.24-րդ կետը տարածաշրջանի կայունության, ռուսական խաղաղարար առաքելության, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունների և Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավորման մասին է: Նիկոլն իրեն նեղություն չի տվել ոչ Արցախի կարգավիճակի և ոչ էլ ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի մասին որևէ հիշատակում անել:

4.Փոխարենը` 25-րդ և 26-րդ կետերով Նիկոլը կարևորել է Ադրբեջանի և Թուրքիայի համար շահավետ երկաթուղիների կառուցումը, ինչպես նաև արագացրել Արցախն Ադրբեջանի կազմ փոխանցող` սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան:

5.Հայտարարության 27-րդ կետով Նիկոլը որոշել է Ադրբեջանի շիա մոլլաների և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների միջոցով` կամուրջ կառուցել  մեր և թշնամու միջև:

6.28-րդ կետով Նիկոլը պայմանավորվել է տարբեր միջազգային խողովակներով ակտիվացնել Ադրբեջանի հետ կապերը: Եվ ոչ մի խոսք Հայաստանի օկուպացված տարածքների, գերիների վերադարձի, Արցախի դեմ շարունակվող ոտնձգությունների մասին:

7.Հայտարարության 29-րդ և 30-րդ կետերով Նիկոլը կարևորել է հայ-թուրքական հարաբերություններն ու «3+3» տարածաշրջանային ձևաչափը: Մի բան, որի վերաբերյալ  ՀՀ կապիտուլյանտ կառավարությունը չունի ոչ մի պատկերացում, առավել ևս` հիմնավորում: Ոչ ոք չգիտի, թե դա ում է պետք:

Ինչպես տեսնում եք պաշտոնական այցից, մեր երկրի համար որևէ շոշափելի արդյունք կամ կոնկրետ ձեռքբերում գոյություն չունի: Ռուսաստանը հաջող կերպով իրացնում է իր շահերը, իսկ Հայաստանի շահերի համար պատասպանատու է բացառապես կապիտուլյանտ Նիկոլը:  

Նիկոլի պես ղեկավար ունեցող երկրին ամենալավ բարեկամն անգամ չի կարող օգնել, թշնամի էլ պետք չէ: Մեր թշնամին հերիք չէ տանից է, նաև իշխանության ղեկին է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պիտի խնդրեմ՝ իմ նկարները չօգտագործել հավաքներին. Վահագն Ալեքսանյան

Հաջորդ գրառումը

Արմեն Գեւորգյանը կմեկնի Ստրասբուրգ․ ինչու նահանջեց իշխանությունը. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ համատեղ ավարտել Գյումրի-Կարս երկաթուղու հատվածի կառուցումը․ Միրզոյան

27/05/2026
Նորություններ

Դատարանը կրկին կալանավորել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբիոյի՝ EVN այցի առանձնահատկությունները և ստորագրված փաստաթղթերը. Սուրեն Սարգսյան

27/05/2026
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026
Հաջորդ գրառումը

Արմեն Գեւորգյանը կմեկնի Ստրասբուրգ․ ինչու նահանջեց իշխանությունը. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական