Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան

12/10/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման:

Այս մասին գում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Իշխանությունը Մարտի 1-ի թեման կրկին բերեց դատարան. արհեստականորեն, դժվարությամբ, բայց՝ համառորեն։ Խնդիրը՝ այս էմոցիոնալ թեման հերթական անգամ վաճառել հոգնած, ծանր իրականությունից շշմած մեր հասարակությանը։ Իհարկե, այս անգամ լավ չի վաճառվում։ Պատերազմի, կորցրած Արցախի ու նոր ծայրահեղ սուր սպառնալիքների ֆոնին չկա նախկին հնչեղությունը։ Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման։ Երբ իրեն պետք է՝ հարձակվում է, մյուսն էլ՝ ստիպված պաշտպանվում։ Իրականում սա ամենևին երկուսի թեման չէ, սա հասարակության թեման է, որը, սակայն, բարդ թեմաների «հավեսն» արդեն չունի։

Եթե հասարակությունը պահանջ չի դնում հասկանալու, թե ինչո´ւ, ինչպե´ս հնարավոր եղավ մարտի 1-ը՝ իր երկրում, իր քաղաքում, ինչո´ւ չկանխվեց, ի´նչ մեխանիզմներ աշխատեցին, ինչո´ւ ձևավորվեց նման մթնոլորտ, նշանակում է՝ այդ հասարակությանը հանգիստ կարելի է ստիպել մարսել ցանկացած աղետ, օրինակ՝ պատերազմը շուտ չդադարեցնելու փաստը։ Եթե հասարակությունը լիներ պահանջատեր, և եթե նրա վերնախավերը լինեին մի փոքր ավելի ազնիվ, ապա շատ բան երկրում կարող էր այլ ընթացք ունենալ։ Հիմա մեզ իրո՞ք թվում է, թե կարող է գոյություն ունենալ այնպիսի մի դատավոր, որը դատական նիստեր անելով կարող է տալ պատասխաններ այդ բոլոր հարցերին։

Այսօր մարտի 1-ի թեման թարմացնելը, այնուհանդերձ, նշանակում է նաև հետևյալը.

1. Դա վիրավորական է զոհերի և նրանց հարազատների համար։ Իշխանությունը նրանց ուղղակի ասում է՝ երբ կուզեմ կարթնացնեմ թեման, երբ ուզեմ՝ կքնեցնեմ, դուք ինձ համար ընդամենը շահառուների խումբ եք։

2. Բարդ թեմանները գռեհկորեն պարզունակացնելու մեսիջ է. բոլոր բարդ թեմաները տարե´ք այդ ճանապարհով։ Զրո փորձ՝ հասկանալու որևէ բանի խորքային պատճառները, «այլևս երբեքի» մեխանիզմները։

3. Դատաիրավական համակարգի ծայրահեղ վտանգավոր օգտագործումը։ Դա շատ վտանգավոր բան է, ու շատ շատերի համար վատ է վերջանալու»,-գրել է Հովհաննիսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերադարձ դեպի ինքնություն. Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Թարգմանչաց տոնը

Հաջորդ գրառումը

«Խաղաղության խաչմերուկը» կարող է լինել բարեբախտություն մեր տարածաշրջանի համար. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ոմն Նիկոլ Թորոսովիչ, ով դուրս էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ. Նարեկ Կարապետյան

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Համաշխարհային կարգի խայտառակություն․ խարան բոլորի ճակատին և հոգուն․ Հայր Ասողիկ

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից. դատախազությունը նրա դեմ քրեական հետապնդում է հարուցել

14/02/2026
Հաջորդ գրառումը

«Խաղաղության խաչմերուկը» կարող է լինել բարեբախտություն մեր տարածաշրջանի համար. Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական