Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 26-ին գումարել է իր 1-ին նստաշրջանի 3-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որից 14-ը չի զեկուցվելու: Օրակարգում է մասնավորապես, Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին, Երևանի զարգացման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին, Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին նախագծերը:
Ավագանու նիստի օրակարգում է նաեւ տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների տարեկան վճարը մայրաքաղաքի կենտրոնում 12,000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160,000 դրամի:
Այս պահին քաղաքապետարանի շենքի դիմաց ընթանում է «Մայր Հայաստան» դաշինքի բողոքի ակցիան: