Կառավարությունը Հայաստան ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների վրա սահմանել է հետեւյալ քվոտաները՝
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ սառեցված, թարմ կամ պաղեցրած – տարեկան 9 հազար տոննա,
Խոզի միս` թարմ, պաղեցրած կամ սառեցրած – 12 հազար տոննա
Ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած – 39,1 հազար տոննա
Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ՝ փոշի, հատիկավոր կամ այլ պինդ ձևով, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր չավելացրած – 1,2 հազար տոննա:
Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։