ԱՄՆ նախկին նախագահ,Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրի հանրահավաքում հայտարարել է, որ «ներգաղթյալները թունավորում են մեր երկրի արյունը»։
«Նրանք թունավորում են մեր երկրի արյունը. դա այն է, ինչ նրանք արել են: Նրանք թունավորում են հոգեկան առողջության հաստատություններն ու բանտերն ամբողջ աշխարհում, ոչ միայն Հարավային Ամերիկայում… այլ ամբողջ աշխարհում: Նրանք գալիս են մեր երկիր՝ Աֆրիկայից, Ասիայից, ամբողջ աշխարհից», – ասել է Թրամփը ամբոխին:
Ինչպես նկատում է theguardian.com-ը, Թրամփն արդեն երկրորդ անգամն է օգտագործում «արյունը թունավորել» արտահայտությունը, որը լայնորեն դատապարտվել է սպիտակամորթների գերակայության հռետորաբանությանը նման լինելու համար:
Առաջին անգամ, երբ նա դա արել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ նախկին նախագահը սկսել է օգտագործել նացիստական Գերմանիայում եղած հռետորաբանությունը։
«Թրամփը նաև վերջերս խոսեց այն մասին, որ «Ամերիկայի արյունը թունավորվում է»… Նորից կրկնում է նույն արտահայտությունները, որոնք օգտագործվում էին նացիստական Գերմանիայում», – ասել էր Բայդենը: