Հուլիսի 19-ին Ծաղկաձորում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպում-քննարկում է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։
Քննարկվել են ՆԳՆ բարեփոխումներին, ինչպես նաև Նախարարության ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեությանը վերաբերող հարցեր։