Թուրքիայի գնած ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը չեն կարող ինտեգրվել Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային պաշտպանության միասնական համակարգում, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:
Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել ռուսական համակարգեր ձեռք բերելու Անկարայի որոշման կապակցությամբ: Նա շեշտել է, որ դաշինքը կողմ է այլընտրանքային լուծումներ գտնելուն:
Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ դաշինքի անդամներն իրենք են որոշում կայացնում այս կամ այն զենքը գնելու վերաբերյալ, բայց այդ զենքը պետք է համատեղելի լինի ՆԱՏՕ-ի համակարգերի հետ: