Առաջիկա օրերի Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են. տեղեկանում ենք aviasales.ru կայք-էջից:
Ժամը 18.00-ին այսօրվա որեւէ տոմս այլեւս առկա չի եղել: Սեպտեմբերի 22-ին Մոսկվա-Երեւան չվերթի տոմսերի արժեքը հասնում է արդեն մեկ մլն դրամի:
Սեպտեմբերի 23-ի համար կարելի է տոմս ձեռք բերել 800 հազար դրամից մինչեւ 1,4 մլն դրամ արժեքով: Սեպտեմբերի 24-ին Մոսկվայից Երեւան կարելի է հասնել անգամ 2 մլն դրամով:
Ամենաէժան տոմսը «FlyOne»-ն է առաջարկում՝ 350 հազար դրամ, սակայն մնացել է ընդամենը 4 տոմս: Մինչդեռ երեկ Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի գինը 80 հազար դրամ էր:
Տոսմսերի բարձր գների հետ կապված այս իրավիճակը կապվում է Ռուսասդատնի նախախագի՝ իր ղեկավարած երկրում մասնակից զորահավաաք հայտարարելու հետ:
Նշենք, որ տոմսերի գները կտրուկ բարձրացել են մուտքի արտոնագիր չպահանջող այլ երկրների չվերթերում: