Մոսկվայի իշխանությունները վերադարձնում են սահմանափակիչ միջոցառումները բնակիչների խոցելի կատեգորիաների համար, ասել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Դա պայմանավորված է կորոնավիրուսով և սուր նչառական վարակային հիվանդություններով վարակվածության աճով:
«Անցյալ ամիսների ընթացքում մենք շատ բան իմացանք նոր վիրուսի մասին … Այնուամենայնիվ, ըստ բժիշկների, երկու հիվանդությունների՝ մրսածության ու կորոնավիրուսի զուգորդությունը շատ վտանգավոր է և կարող է բերել ծանր հետևանքների: Սա հատկապես վերաբերում է տարեց մոսկվացիներին և քրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիներին», գրել է քաղաքապետն իր բլոգում: