Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի շարք կազմակերպություններ և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը համատեղ դիմել են Գերմանիայի Կանցլերին՝ կոչ անելով, որ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անուշադրության չմատնվեն իրենց հայտարարությունում շեշտադրվող հիմնարար խնդիրները

09/12/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը համատեղ դիմել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերին՝ կոչ անելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անուշադրության չմատնվեն իրենց հայտարարությունում շեշտադրվող հիմնարար խնդիրները։ Ստորև ներկայացվում է կազմակերպությունների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը։

Բեռլին – Գյոթինգեն – Ֆրանկֆուրտ

2025 թ․ դեկտեմբերի 8

Պարոն դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերց,

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված Ձեր հանդիպման կապակցությամբ ցանկանում ենք ևս մեկ անգամ բարձրաձայնել մեր խոր մտահոգությունն ու ակնկալիքը, որ մարդու իրավունքների և տարածաշրջանի հումանիտար իրավիճակի ամենախնդրահարույց հարցերը չմնան երկրորդական պլանում, այլ ստանան հավասար կարևորություն քաղաքական և տնտեսական օրակարգի մյուս հարցերի կողքին։ Այդ համատեքստում շեշտում ենք նաև մեր համատեղ հայտարարությունը՝ հրապարակված 2025 թ․ օգոստոսի 21-ին մարդու իրավունքների վեց կազմակերպությունների կողմից։

Այդ հայտարարությամբ մենք դիմել էինք Գերմանիայի արտաքին գործերի նախարարին՝ ընդգծելով արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խաղաղ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատումը, ինչպես նաև Արցախի նախկին իշխանական ներկայացուցիչների ազատ արձակումը։ Այս քայլը շարունակում է մնալ անհրաժեշտ նախապայման վստահելի և կենսունակ խաղաղության գործընթաց սկսելու համար։

Միաժամանակ կենսական է ապահովել, որ հայ կալանավորվածների պահման պայմանները համապատասխանը միջազգային չափանիշներին և կոնվենցիոն պարտավորություններին։ Հատկապես մտահոգիչ է Վիկեն Էուլեկյանի դեպքը, ով հայրենիք վերադարձի ընթացքից հետո տեղափոխվել է Բաքվի բանտ՝ ծանր առողջական վիճակում։ Ընտանիքի փոխանցմամբ՝ Ադրբեջանը ամիսներ շարունակ նրան մերժել է անհրաժեշտ բուժօգնությունը, ինչի հետևանքով նրա կյանքը լուրջ վտանգված է։

Լրջագույն մտահոգություն է հարուցում այն փաստը, որ հայկական իշխանությունները բավարար ուժգնությամբ և հետևողականությամբ չեն պաշտպանում Ադրբեջանում պահվող հայերի իրավունքները և չեն պաշտպանում բռնի տեղահանվածների հիմնարար իրավական, սոցիալական և քաղաքական շահերը՝ չնայած նրանց հանդեպ գործված զանգվածային խախտումներին։

Մտահոգիչ զարգացումներ Հայաստանում

Վարչապետ Փաշինյանի այցի կապակցությամբ կարևոր ենք համարում անդրադառնալ նաև հենց Հայաստանում դիտվող վտանգավոր զարգացումներին, որոնք ավելի են խորացնում երկրի ներքին լարվածությունը։

Դրանց թվում՝

• խոսքի ազատության սահմանափակումը,

• քաղաքական դրդապատճառներով քննադատների և այլընտրանքային կարծիք ունեցողների հետապնդումը,

• արդեն չորս թեմակալ առաջնորդների կալանավորումը, ինչով կալանքի տակ է հայտնվել Հայաստանում ծառայող եպիսկոպոսների շուրջ մեկ երրորդը։

Այս քայլերը լուրջ կասկացներ են առաջացնում՝

իրավական պետության սկզբունքների,

կրոնական ազատությունների պաշտպանության,

և քաղաքացիական իրավունքների ապահովման առումով։

Չնայած Հայ առաքելական եկեղեցու սահմանադրական առանձնահատուկ կարգավիճակին՝ կառավարության գործողությունները տպավորություն են թողնում, որ իշխանությունները փորձում են եկեղեցին ենթարկել պետական կառավարման ու վերահսկողության։ Եվրոպայի խորհրդի նման կառույցներն արդեն բազմիցս արձանագրել են Հայաստանում քաղաքական հետապնդումների վտանգը և քննադատել «քաղբանտարկյալների» գոյության փաստը։

Մտահոգություններ Գերմանիայի հայ համայնքի վերաբերյալ

Չափազանց մտահոգիչ է, որ Գերմանիայում բնակվող հայերը, ովքեր հրապարակայնորեն քննադատում են Հայաստանի իրավական սահմանափակումները, աստիճանաբար ավելի են վախենում, որ կարող են զրկվել Հայաստան մեկնելու իրավունքից։ Սա մտահոգիչ է ոչ միայն իրավական, այլև մարդասիրական տեսանկյունից։

Խորին շնորհակալությամբ և հարգանքով,

Սառա Ռայնկե

Gesellschaft für bedrohte Völker (GfbV)

Դոկտոր Թեսսա Հոֆման

Arbeitsgruppe Anerkennung – Gegen Genozid, für Völkerverständigung (AGA)

Ջոնաթան Սպանհենգեր

Zentralrat der Armenier in Deutschland (ZAD)

Հայր Փիթեր Ֆուքս

Christian Solidarity International (CSI Deutschland)

«Օրեր» Եվրոպական անկախ ամսագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մտահոգիչ զարգացումներ Հայաստանում. Սամվել Լուլուկյան

Հաջորդ գրառումը

Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը․ Ռոբերտ Ամստերդամ

Համանման Հոդվածներ

Նորություններ

TRIPP նախագծի իրականացման համար ռիսկեր չենք տեսնում. Դավիթ Խուդաթյան

03/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Թաթոյանը դիմում է Վենսին՝ մատնանշելով Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի նկատմամբ

03/02/2026
Նորություններ

Կապսի ջրամբարի կառուցման կապալառուի հետ պայմանագիրը խզվել է. նոր կապալառուի համար մրցույթ կհայտարարվի. ՏԿԵ նախարար

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լուսանկար. ԿԳՄՍՆ-ի կայքում տեղադրված է Թուրքիայում սովորելու «ուսման հրավեր». Արմեն Այվազյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը․ Ռոբերտ Ամստերդամ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական