Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի այլ կարգի ողբերգություն է, երբ  նման մտածելակերպով ու կեղծ արժեքներով մարդուն վստահված է վաղվա հայ զինվորին կրթելու առաքելությունը. «Որդիների կանչ»

13/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի՞նչ ասես «Մեր ժամանակների հերոսը – 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացած մաթեմատիկայի ուսուցիչ գորիսեցի սևադա խոջաբաղյանին, որը մի ամբողջ Ոսկե Սերնդի կանխամտածված սպանությունը ողբերգություն չի համարում, և մի բան էլ ավելին, զոհվածների ծնողներին է կշտամբում, որ դրանով չեն թողնում երկիրը ոտքի կանգնի, ով համարում է, թե Ն.Փ.–ի սխալը ոչինչ է, նախորդների համեմատ։ Ով համարում է, որ նախկինում թալանել են, իսկ հիմա չեն թալանում, բայց նույն վերին օղակների երկրաչափական պրոգրեսիայով աճող եկամուտները, վեր խոյացող առանձնատները, շքեղ բնակարաններն ու մեքենաները, եռապատկված աշխատավարձերը, բյուջեի հաշվին թանկարժեք շրջագայությունները թալան չի համարում։ Ով մի ամբողջ պետություն՝ իր ենթակառացվածքներով, բազմադարյա պատմամշակութային կոթողներով, եկեղեցիներով, ջրային, անտառային, հանքաարդյունաբերական, թանկարժեք մետաղական ռեսուրսներով հարուստ 12 հազար քառ․կմ-ից ավելի հողային տարածք թշնամուն հանձնելը, ներառյալ Հայաստանի տարածքից 200–ից ավել քառ․կմ-ը, որը հնարավոր չէ գումարով գնահատել իր անգնահատելի լինելու պատճառով, թալան չի համարում։ Ում համար Հայաստանի պատմությունը և նրա հողային տարածքները սահմանափակվում են միայն Սովետական Միության պատմությունով ու տարածքներով, այն էլ միայն Ադրբեջանի համար շահավետ սահմաններով ու պայմաններով։

Մեծ հաշվով ասելու իմաստ էլ չկա, այդ տարիքի, ուսուցչի մասնագիտությամբ մարդուն անիմաստ է ինչ-որ բան բացատրելը։ Պարզապես կարելի է արձանագրել՝ հերթական ցավն ապրելով, որ մի այլ կարգի ողբերգություն է, երբ  նման մտածելակերպով ու կեղծ արժեքներով մարդուն վստահված է վաղվա հայ զինվորին կրթելու առաքելությունը, որը պիտի անառիկ պահի Հայոց պետականության սահմանները։

Իսկ ինչ մնում է մեզ՝ ծնողներիս, որ մենք մեր զավակների կորուստը ողբերգություն ենք համարում, այո, դա այդպես է, և դա բնական է, բայց դրանով մենք ոչ թե խանգարում ենք երկրի ոտքի կագնելուն, այլ հակառակը՝ հերթական անգամ զգուշացնում ու ահազանգում ենք, որ նման թրքահպատակ, թրքահաճո գործելավոճով ու երկրի ղեկավարով մենք բոլորս՝ ազգովի, այս անգամ նաև դուք՝ գորիսեցի խոջաբաղյան, հանգելու ենք ավելի մեծ ու կործանարար ողբերգության։ Սակայն դուք՝ դավաճանի հետնորդ սևադա խոջաբաղյան, շարունակեք, այդուհանդերձ, նույն հավատարմությամբ ոչ մի ընդդիմադիր խոսք չասել Ն․Փ․-ի հասցեին, գուցե 2024թ․-ի ՔՊ-ի «հերոսի» կոչմանն էլ արժանանաք։

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպություն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը Եգիպտոսի հետ Գազայի սահմանին նոր գործողության է պատրաստվում

Հաջորդ գրառումը

Կրակել են «ՔՊ»-ից վտարված Թաթուլ Ասիլյանի տան ուղղությամբ․ հայտնաբերվել է կրակված 20 պարկուճ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հոգևոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Կրակել են «ՔՊ»-ից վտարված Թաթուլ Ասիլյանի տան ուղղությամբ․ հայտնաբերվել է կրակված 20 պարկուճ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026

Կոմիտասի պողոտայի կանգառներից մեկում է։Վստահ եմ՝ տարածքում կան շատ տեսախցիկներ, և ոստիկանությունը կարող է հայտնաբերել սա անողին (բայց չսպանեք) և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական