Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային, ներհայաստանյան ուշադրությունը կարող է նպաստել Արցախ հումանիտար առաքելության իրականացմանը. Վարդան Սարգսյան

04/08/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հուսով է, որ թե՛ միջազգային, թե՛ ներհայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչների կոչերի շնորհիվ հնարավոր կլինի ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղ հասցնել արդեն 10-րդ օրը սահմանային հատվածում կանգնած հումանիտար բեռով ավտոշարասյունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշել է օգոստոսի 4-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Նկատելի է բեռների տեղափոխման այս գործընթացի, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Լաչինի միջանցքի փակ լինելու և Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ինչպես միջազգային, այնպես էլ ներհայաստանյան հանրության շրջանակում հետաքրքրության և մտահոգությունների իրական աճ: Կարծում եմ՝ այս ամենը կնպաստի Լաչինի միջանցքի ապաարգելափակմանը, որովհետև և՛ օտարերկրյա դեսպանությունների, և՛ ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցերն այստեղ հնարավորություն տվեցին վերջիններիս իրենց աչքերով տեսնել և հավաստիանալ Լաչինի միջանցքի փակ լինելու և իրավիճակի մասին ավելի ամբողջական և համապարփակ պատկերացում կազմելու մեջ, ինչը պետք է իր նպաստը բերի մեր հումանիտար նախաձեռնության հաջողությանը, ուղեբեռների՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխման գործընթացին»,- շեշտել է նա:

Անդրադառնալով հասարակական և հանրային տիրույթում հարցի շուրջ ակտիվությանը՝ նա շեշտել է, որ օգոստոսի 3-ին եղել է հայտարարություն հումանիտար հարցերով զբաղվող երեք միջազգային կազմակերպությունների կողմից, որտեղ կրկին անգամ մտահոգություններ են հնչել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, և կոչ է արվել բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Ընդգծելով շրջափակված Արցախում երեխաների խոցելի լինելու փաստը՝ Վարդան Սարգսյանն ասաց՝ օգոստոսի 4-ին շուրջ քսան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են երեխաների պաշտպանության և հումանիտար հարցերով, հենց Լաչինի միջանցքի հարևանությամբ իրենց ձայնն  են բարձրացրել ի պաշտպանություն այն երեսուն հազար երեխայի, որ Լեռնային Ղարաբաղում են: «Փաստացի, կարող ենք ասել, որ երեխաներն ամենախոցելի խումբն են այս իրավիճակում: Միջազգային, ինչպես նաև ներհայաստանյան հանրային ուշադրությունը և մտահոգությունների բարձրացումն իրենց դերը կարող են ունենալ այս գործընթացի հաջողության համար»,- եզրափակել է Սարգսյանը:

Ադրբեջանն արդեն 10-րդ օրն է՝ շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի խումբ արվեստագետներ դիմել են գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը

Հաջորդ գրառումը

«Շրջափակման դիմաց՝ շրջափակում»

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔԿ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է Արշակ Սրբազանի մասնակցությունը տեսագրությունում․ Արսեն Բաբայան

02/12/2025
Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Հաջորդ գրառումը

«Շրջափակման դիմաց՝ շրջափակում»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական