Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերիների վերադարձի հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների ամենօրյա դիվանագիտական օրակարգում՝ որպես առաջնահերթություն. Արցախի նախկին ՄԻՊ

10/03/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկ բան հստակ է. գերիների վերադարձի հարցը պետք է լինի ՀՀ իշխանությունների ամենօրյա դիվանագիտական օրակարգում՝ որպես առաջնահերթություն։ Ընդ որում՝ Ադրբեջանի հետ բանակցություններում  այս հարցը պետք է հստակ դրված լինի, այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։

«Ավելին ասեմ՝ գերիների հարցը պետք է լինի այսպես կոչված խաղաղության համաձայնագրի կետերից մեկը, որ նրանք պետք է ազատ արձակվեն, ընդ որում՝ ոչ թե համաձայնագիրը կնքելուց հետո, այլ որպես հստակ նախապայման համաձայնագիր կնքելու համար։ Այլապես հնարավոր չէ քննարկել, թե ինչպես պետք է խաղաղության համաձայնագիր կնքվի, եթե այնտեղ գերիները վրեժխնդիր կերպով դատապարտվում են, և այդ դատավարությունը կիրառվում է որպես գործիք՝ խաղաղությունը տորպեդահարելու կամ Հայաստանին ինչ-ինչ հանցագործությունների մեջ մեղադրելու համար»,- ասաց Բեգլարյանը։
Քննարկմանը ներկա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն էլ կարևորեց Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների կողմից դատավարությունների նկատմամբ վերահսկողությունը՝ շեշտելով, որ դա թույլ կտա հասկանալու, թե ինչ է կատարվում դատարանների դահլիճում։

«Մենք, ըստ էության, միայն ադրբեջանական իշխանությունների կողմից ծաղկաքաղ արված ինֆորմացիա ենք ստանում, և դա Հայաստանի և հայ հասարակության դեմ վարվող տեղեկատվական պատերազմի տարրերից մեկն է»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները չպետք է իրենց անգործությունը քողարկեն «Մի՛ վնասիր» կարգախոսի ներքո, այն է՝ գերիներին իբր չվնասելու համար դատապարտող հայտարարություններ կամ գործողություններ առհասարակ չկատարեն։

Արտակ Բեգլարյանը միաժամանկ համոզմունք հայտնեց՝ միջազգային մեկուսացման արարով Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է նախապատրաստում, քանի որ մարսել է նախորդ բոլոր հանցագործությունները։

«Իրենք հայատյացությունը նոր մակարդակի են հասցնում և փորձում են միջազգային մեկուսացման տանել իրենց երկիը, որպեսզի կողմնակի աչքեր և ականջներ Ադրբեջանում չլինեն։ Այստեղ անելիք ունեն հատկապես ՀՀ իշխանությունները՝ բարձրացնելու Ադրբեջանի հանդեպ ճնշումը՝ կանխելու Բաքվի հետագա հանցագործությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակմանը՝ բանախոսները շեշտեցին՝ հայկական կողմի համար կարևոր է, որ այդ կառույցը շարունակի գործել Ադրբեջանում։ Աննա Մելիքյանը մասնավորապես հույս հայտնեց, որ գրասենյակի փակման սպառնալիքը Բաքվին պետք է ընդամենը նոր սակարկություններ կատարելու համար։

Ամփոփելով՝ Արտակ Բեգլարյանը շեշտեց, որ Ադրբեջանը գիտի՝ ինչ անել, որպեսզի վիժեցնի խաղաղության համաձայանգիրը՝ նախքան դրա կնքումը ստանալով առավելագույնը։

«Այս խաղաղության համաձայնագիրը պետք է պատռվի, մի կողմ նետվի, և պետք է նոր համաձայնագիր մշակվի, որտեղ ներառված կլինեն հակամարտության բոլոր հարցերը»,- ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցանկացած ոք, ում ձեռքերը թաթախված են սիրիացիների արյան մեջ, վաղ թե ուշ կկանգնեն դատարանի առաջ. Ահմեդ աշ-Շարաա

Հաջորդ գրառումը

Միջին Արևելքի իրադարձությունների համատեքստում պետք է դնենք հայ համայնքի պաշտպանության հարցը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

05/06/2026
Նորություններ

Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ Արման Սահակյանը՝ կալանավորվել. Տիգրան Աբրահամյան

05/06/2026
Նորություններ

Վաղ առավոտյան ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

05/06/2026
Նորություններ

Եթե Արցախը «հանձնել» է Ռուսաստանը, ապա պարզ է, թե ով է եւ ովքեր են այդ հարցում ցուցաբերել ամենամեծ օժանդակությունը. Հակոբ Բադալյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Միջին Արևելքի իրադարձությունների համատեքստում պետք է դնենք հայ համայնքի պաշտպանության հարցը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026

Հետաքրքիր է, ընտրությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանից եկած հայրենակիցներին «հայտնաբերող» լրատվամիջոցները նույն նախանձախնդրությամբ փորձում ե՞ն հայտնաբերել նույն խորհրդարանի ընտրությանը մասնակցելու նպատակով...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական