Շշուկներ են պտտվում, որ «Ղարաբաղ-տելեկոմը» դադարեցնում է իր գործունեությունն Արցախում։ Ինչպես տեղեկացնում է Azg.am-ը, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այդ առնչությամբ նշել է, որ «Ղարաբաղ-տելեկոմը» պետք է բարձրացներ իր ծառայությունների որակը, բայց պատգամավորը դա չի տեսել։ Պատերազմի ժամանակ Արցախի ԱԺ-ը որոշում է կայացրել, որ «Ղարաբաղ-տելեկոմն» անցնելու է պետական վերահսկողության տակ։ Ավելիի մասին Մետաքսե Հակոբյանը տեղյակ չէ։
Խորհրդարանական ըննդիմությունը հայտնել է, որ հունսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրելու։ Իշխանական պատգամավորներն էլ իրենց հերթին հայտնել են, որ չեն մասնակցելու նիստին։ Գաղտնի է պահվում, բայց հայտնի է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում է և հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Որքանո՞վ են կապված միմյանց հետ այս իրադարձությունները, դժվար չէ գլխի ընկնել։
«Թաքուն հանդիպումներն անհանգստացնող են, որովհետև ճանաչելով ՀՀ վարչապետին՝ գիտենք, որ նա մեզ երբևէ հանդիպած ամենահզոր մանիպուլյատորն է։ Արայիկ Հարությունյանն էլ իր խորամանկությամբ նրան չի զիջում, բայց Փաշինյանը կարող է հեշտությամբ ազդել նրա վրա։ Մենք տեսնում ենք արցախցիներին հանդարտեցնելու մեսիջներ. Փաշինյանն Արայիկ Հարությունյանի միջոցով կարող է այդ մեսիջները տեղ հասցնել։ Ես փորձեցի ճշտել՝ Արայիկ Հարությունյանն Արցախում , թե ոչ, ոչ ոք չկարողացավ պատասխանել»,- տեղեկացրեց Մետաքսե Հակոբյանը։
Նախկինում՝ նախկինների օրոք, Արցախի անկախության ճանաչման մասին խուսափում էինք խոսել, որովհետև դա կխանգարեր արցախյան բանակցություններին, իսկ այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ այսօրվա իշխանությունները հայտարարում են, թե չեն կարող ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետև իբր դա կվնասի բանակցային գործընթացին։
«Խաղաղության օրակարգը տանում է Արցախն Ադրբեջանին բռնակցելուն։ Եթե քպականները բոյկոտում են վաղվա արտահերթ նիստը, որի օրակարգի գլխավոր հարցն այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ի՞նչ սպասես։
Աժ-ում Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանն Արցախին ֆինանսական աննախադեպ աջակցություն է ցուցաբերում, նունպես մանիպուլյացիա է։ Ես հիշում, որ 1990-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ մենք վատ ենք ապրում, որովհետև օգնում ենք Արցախին։ Այդ հայտարարությունը հանրության շրջանում արցախահայությոյանն ուղղված բացասական արձագանքներ առաջացրին։ Այդկերպ ատելություն սերմանվեց արցախցիների հանդեպ։ Նույն ատելությունը հիմա է սերմանվում հայկական երկու պետությունների միջև։
Մեր հայրենակիցներին առաջարկում եմ՝ եկեք Արցախ ու տեսեք՝ այնտեղ մարդիկ արդյո՞ք ապրում են։
Ես կպատասխանեմ Նիկոլ Փաշինյանին՝ այդ բյուջեն մենք սիրով վերադարձնում ենք իրեն ու իր ընատանիքին։ Մենք այդ բյուջեով Արցախում եղբայրական գերեզման ենք կառուցելու, 40.000-ից ավելի տնավեր արցախցիների համար տնակ ու կացարան պիտի կառուցենք։ Տեղեհանված արցախցիները հույս ունեն, որ կվերադառնան իրենց գյուղերը։ Այն վիճակում, որում հայտնվել են նրանք, բնավ իրենց մեղքը չէ։ Եվ Հայաստանից Արցախին հատկացվող բյուջեն պետք չէ դիտարկել որպես բարեգործություն»,-նշեց Արցախի պատգամավորը։
Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Արցախին աննախադեպ բյուջ է հատկացվում, նրա համար է, որ իբր արդարացնի՝ Հայաստանում սոցիալական, տնտեսական խնդիրներ կան, Հայաստանի ժողովուրդը լավ չի ապրում, որովհետև մենք Արցախին ֆինանսապես շատ ենք օգնում։