«Ես երբեք չեմ կարծել, որ իմ ազգանունը կքննարկվի ՄԱԿ Անվտանգության խորհրդում կամ Եվրախորհրդարանում, բայց Ադրբեջանը որոշեց անձնավորել Արցախի շուրջ ամբողջ իրավիճակը: Չեմ հասկանում, թե ինչու, որովհետեւ մեծ հաշվով այն ամենն, ինչ ես ասել եմ եւ ասում եմ, այն է, ինչ նախագահն է ասել իր խոսքում, նա հենց այդպես է ասել եւ նույն սկզբունքներն ունի, եւ Արցախում աշխատող մարդկանց մեծ մասը նույն հայացքներն ունի կարմիր գծերի մասին, այն մասին, որ մենք չենք ինտեգրվելու Ադրբեջանին, որ մենք կապրենք կողք կողքի, բայց ոչ միասին»,- Արցախի Հանրային հեռուստատեսության «Օրը» ծրագրի եթերում ասել է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում