Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մենք ձեզ հետ ենք, սիրելի’ բժիշկներ, կանգնելու ենք ձեր թիկունքին և շարունակելու ենք պայքարել, որպեսզի վերականգնվի արդարությունը»․ Սեյրան Օհանյան

05/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Վերջին օրերին լրատվական միջոցները ողողված են Արցախյան պատերազմի մասնակից, նշանավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի աշխատանքային հետագա գործունեությանը վերաբերող իրարամերժ մեկնաբանություններով, հնարավոր հեռանկարներով։

Ու թեև ներքաղաքական բարդ, լարված իրավիճակում և հատկապես մյուս ականավոր բժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող անընդունելի գործընթացներից հետո ոչինչ այլևս չի զարմացնում գիտակից հանրությանը, սակայն ակամա հարց է առաջանում․

ի՞նչ է սպասվում Հայրենիքի իրական նվիրյալներին,
ինչո՞ւ են ոտնահարվում նրանց ազատությունը և գործունեության իրավունքները։

Արտավազդ Սահակյանը առաջիններից էր այն հիրավի հերոսական ճանապարհ անցած հայ մեծանուն բժիշկներից, ով, անտեսելով ամեն վտանգ ու սպառնալիք, Արցախյան պատերազմի տարիներին կամավոր մեկնել է Արցախ և որպես վիրաբույժ մասնագիտական գործունեությունն իրականացրել՝ փրկելով մարտի դաշտում հերոսացած, մեր նորագույն պատմության փառահեղ հաղթանակները կերտած, վիրավոր մարտիկների կյանքն ու առողջությունը, միևնույն ժամանակ՝ որպես ընկեր իր ամուր, սթափեցնող խորհուրդներով ցավին դիմադրելու ուժ և պատվախնդրություն ներարկել նրանց։

Լինելով Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ նա որակյալ բուժօգնություն է ցուցաբերել նաև խաղաղ բնակչությանը՝ հարազատի նման լսելով նրանց և ապահովելով անհրաժեշտ դեղորայքով ու մարդասիրական օգնությամբ։ Իսկ պատերազմից հետո նույն նվիրումով ու ավյունով ծառայել է մեր ժողովրդին մինչև այսօր և հետագայում էլ շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը՝ որպես հուսալի ապավեն կանգնած լինելով վիրավոր, հաշմանդամ զինծառայողների, քաղաքացիների կողքին։

Արտավազդ Սահակյանի ոսկե ձեռքերը և անկեղծ խոսքը ինձ համար էլ նոր կյանքի, նոր ճանապարհի սկիզբ են դարձել. նա ոչ միայն բժիշկ, այլև լավագույն ընկեր, ազնիվ բարեկամ է ինձ համար։

Եվ այսօր մեր լավագույն ընկերներ Արտավազդ Սահակյանին, Արմեն Չարչյանին կարող ենք վստահաբար ասել․

-Մենք ձեզ հետ ենք, սիրելի’ բժիշկներ, և ինչպես դուք եք ամուր թիկունք եղել ձեզ հուսացող ամեն վիրավորի, հիվանդի համար, այդպես էլ մենք կանգնելու ենք ձեր թիկունքին և շարունակելու ենք պայքարել, որպեսզի վերականգնվի արդարությունը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գերիների վերադարձը պարտավորություն էր, իսկ հույժ գաղտնի տեղեկությունները թշնամուն հանձնելը՝ պետական դավաճանություն». Էդգար Ղազարյան

Հաջորդ գրառումը

Պատերազմում կռված տղերքը Արցախից տուն են վերադառնում (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Պատերազմում կռված տղերքը Արցախից տուն են վերադառնում (տեսանյութ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական