Մեղավորները կկրեն իրենց պատիժը. Քերոբյանը՝ 26 միլիարդ դրամի չարաշահման մասին.Yerevan Today

22

Ըստ օրենսդրության, էդ հարցը կգնա պատկան մարմիններին, կկատարվեն անհրաժեշտ վերլուծությունները և մեղավորները կկրեն իրենց պատիժները: Կառվարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 26 միլիարդ դրամի չարաշահմանը:

Հարցին՝ որպես տվյալ գերատեսչության ղեկավար կրո՞ւմ է պատասխանատվություն և պատրա՞ստ է կրել քաղաքական պատասխանատվություն և հրաժարական տալ պաշտոնից, Քերոբյանը պատասխանեց. «Ես կրելու եմ օրենքով սահմանված պատասխանատվություն»:

Քերոբյանը նաև նշեց, որ ինքը նախարար է դարձել, երբ արդեն վաղուց կնքված էին բոլոր պայամնագրերը հիվանդանոցների և ռեստորանների հետ: