Չորեքշաբթի, Հունվարի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը. ՄԻՊ

11/05/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը։ Ընդ որում՝ մի շարք դեպքերում կոնկրետ էթնիկ կամ ազգային պատկանելությունն օգտագործվում է որպես վիրավորանք։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նման խոսքի կիրառումն անթույլատրելի է։ Պետությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի բացառման ուղղությամբ։ Հանրային ու քաղաքական գործիչներն իրենց հերթին պետք է բացառեն նման խոսքի կիրառումը, իսկ զանգվածային լրատվության միջոցները՝ վերջինիս տարածումը։

Պաշտպանն ընդգծում է նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ անհրաժեշտ և բավարար քայլեր ձեռնարկելու կարևորությունը, ինչին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. տարեկան հաղորդման շրջանակներում։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական որևէ դրսևորում պետք է բացառվի Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանում տարածված էթնիկ և ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքին անդրադարձ է կատարել նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը՝ արձանագրելով դրա բացառման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ընդգծելով կրթության միջոցով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորման, ինչպես նաև ցանկացած անձի կամ անձանց խմբի նկատմամբ էթնիկ կամ ազգային ծագման հիմքով խտրականության կանխարգելման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել հայերի համար. Լուիս Մորենո Օկամպո, Politico

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանին թույլ չի տրվել մեռելոցին այցելել հոր շիրմին

07/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան

07/01/2026
Նորություններ

Մոտ ժամանակներս Ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի. Գևորգ Դանիելյան

07/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Հայր Գուսանը չի կարող ծառայել մի եպիսկոպոսի առաջնորդության ներքո, ում ինքը չի ընտրել, ապա նա պետք է արժանապատվություն ունենա՝ վայր դնելու իր հովվական լիազորությունները

07/01/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել հայերի համար. Լուիս Մորենո Օկամպո, Politico

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական