Ես հիշեցնեմ՝ ինչ է ասվել, սրբազաններից մեկի կողմից ասվել է, որ նախագահների ստվերը խանգարում է Բագրատ Սրբազանին, ճի՞շտ է, իսկական առաջնորդին, բնածին առաջանորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել. մեծ մարդն ունի մեծ ստվեր, փոքր մարդն ունի փոքր ստվեր:
Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով օրերս Միքայել Սրբազանի այն հայտարարությանը, թե նախկին նախագահներն են ստվերում Բագրատ Սրբազանի շարժման հաջողությանը:
«Կոնկրետ Բագրատ Սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի: Ինձ համար տարօրինակ ու զարմանալի է, թե ինչի են մարդիկ նման որակում տալիս»,-ասաց նա:
Հարցին՝ որևէ կերպ, ֆինանսապես կամ այլ ռեսուսրներով աջակցե՞լ է Բագրատ Սրբազանի շարժմանը, նա պատասխանեց. «Ոչ, մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի հայտարարությունը, ֆրակցիայի հայտարարությունը, դրանից այն կողմ որևէ աջակցություն չի եղել, իքնը նաև նման կարգի աջակցության չի դիմել»: