Իրանը պետք է ստիպի Եմենի հութի ապստամբներին դադարեցնել հարձակումները առևտրային նավերի վրա, քանի որ աշխարհը կորցնում է համբերությունը Կարմիր ծովում տիրող իրավիճակի հետ կապված. The Daily Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսը։
«Դուք պետք է ստիպեք հութիներին և ձեր մյուս կառույցներին, որոնցից են Հեզբոլլահը և որոշ ուժեր Իրաքում և Սիրիայում, դադարեցնել այն, ինչ անում են նրանք»,- ասել է Շապսը` պատասխանելով այն հարցին, թե ինչ կցանկանար փոխանցել Իրանի ղեկավարությանը:
Ինչպես նշում է թերթը, նախարարն այս հայտարարությունն արել է հինգշաբթի կեսօրին՝ մինչ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ կհասցնեին Եմենի մի շարք քաղաքներում հութիների թիրախներին, այդ թվում՝ Սանային և Հոդեյդային։