Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է դարձել ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակը՝ առաջին հնդիկը, որը կգլխավորի բրիտանական կառավարությունը։
Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է իշխող Պահպանողական կուսակցության կոմիտեն:
Ռիշի Սունակը ինքնաբերաբար դառնում է Բրիտանիայի վարչապետ այն բանից հետո, երբ Համայնքների պալատի ղեկավարը հանեց իր թեկնածությունը և Սունակը մնաց միակ թեկնածուն: Սունակը 42 տարեկան է, կդառնա Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետը 1783 թվականից ի վեր:
Բորիս Ջոնսոնի անսպասելի որոշումը՝ դուրս մնալու վարչապետության մրցավազքից, շատերին զարմացրեց։
Իր հայտարարության մեջ նա պնդել է, որ չնայած կողմնակիցների աջակցությանը՝ իր համար դժվար կլինի համախմբել պահպանողականներին խորհրդարանում։ Ուստի Ջոնսոնը որոշեց չվերադառնալ Դաունինգ սթրիթ։