Մել Գիբսոնը մեկն է այն հայտնի գործիչներից, որի տունը նույնպես այրվել է։
NewsNation-ում The Elizabeth Vargas Show-ում ելույթ ունենալիս դերասանը հայտնել է, որ Մալիբուում իր տունն այրվել է, մինչ ինքը նկարահանվում էր Տեխաս նահանգի Օսթին քաղաքում:
«Ես շատ հուսահատված եմ, – ասել է 69-ամյա Գիբսոնը,-Երկար ժամանակ ապրում էի իմ տանը, ունեի իմ իրերը, դրանք բոլորը մոխրացել են»:
«Ես գիտեի, որ իմ թաղամասն այրվում է, մտածեցի՝ հետաքրքիր է՝ իմ տունը դեռ կա՞: Բայց երբ տուն հասա, իհարկե, այն չկար»,- հայտնել է դերասանը։
«Ես ինքս ինձ ասացի՝ լավ, համենայնդեպս, ես այլևս չեմ ունենա այդ նյարդայնացնող սանտեխնիկայի խնդիրները», – կատակել է նա։
Գիբսոնը հավեր է պահում, պարզվում է՝ հավերը կենդանի են մնացել։
«Լավ նորությունն այն է, որ իմ ընտանիքի բոլոր անդամները և նրանք, ում ես սիրում եմ, լավ են, և մենք բոլորս ողջ ենք և անվտանգ, դա ամենակարեւորն է ինձ համար», -նշել է ռեժիսորը: