Մեզ մոտ ընտրովի արդարադատություն չկա, լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իրեն մեղադրում են առավելապես ընդդիմադիրների ուղղությամբ սևեռվելու, ընտրովի քրեական գործեր «կարելու» մեջ։
Լրագրողներից մեկի հարցին՝ քանի՞ իշխանական գործիչ է, այսպես ասած, իր մամլիչի տակով անցել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց.
«Ինչ վատ բառեր եք ասում՝ մամլիչի տակով։ Ուզում եք ասեք մեղադրյա՞լ։ Վիճակագրությունը՝ ներկա կամ նախկին գործիչների մասով, բոլորը Դատալեքսում կա»։
Լրագրողների դիտարկմանը, որ չկա, պաշտոնյան խորհուրդ տվեց դիմել Դատական դեպարտամենտ կամ Գլխավոր դատախազություն։
«Մենք բազմաթիվ գործեր ենք ուղարկել»,- ասաց նա՝ շտապ մուտք գործելով ԱԺ նիստերի դահլիճ։