Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից.
«Մեզ մոտ ամենադիսկրիմինացված ու կտտանքների ենթարկվող խավը պրոֆեսսիոնալ, ինտելեկտուալ ու զարգացած մարդիկ են։ Իրենց չի սիրում այստեղ ոչ-ոք։ Ոչ իշխանությունը, ոչ ժողովուրդը, ոչ կոլլեգաները։
Այնինչ, բոլոր զարգացած պետություններում իրենք շարժիչ ուժն են ու իրական էլիտան։ Եվ ուղեղների արտահոսքը նաև պայմանավորված է դրանով՝ մարդիկ չեն կարող այս պայմաններում իրենց ներուժը ճիշտ կիրառել։ Իսկ հիմա մեզ ամենաշատը պետք են հզոր ուղեղներ»։





