Պե՛տք է հաղթենք հանուն նրա, որ ձեր զավակներն ապրեն, պե՛տք է հաղթենք, որ դուք չզգաք այն ցավը, որ զգացել ու զգում ենք մենք։
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է զգացել ծնողն իր որդուն երկրորդ կամ երրորդ անգամ վերահուղարկավորելիս։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է զգում անհետ կորածի կինը, զավակը, ինչ է զգում գերու ծնողը, կինը․․․ Պատկերացնո՞ւմ եք Արցախում շիրիմ թողած մարդու վիշտը․․․ Զգալ չեք կարող, բայց պատկերացնել կարող եք։ Եվ եթե այս ցավը՝ մեր ցավը համարենք բոլորինս, համոզված եմ՝ կհաղթենք։
Համոզված եմ, որ էկրանից այն կողմ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ սուգդ սգա, բայց հավատացե՛ք սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել։ Մե՛նք պետք է պահաջատեր լինենք, որովհետև մե՛ր որդիներին է սպանել, մեր Հայրենիքն է հանձնել։ Եվ մենք ձեզ հետ, բոլորիդ հետ պետք է լինենք պայքարի առաջնագծում։
Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի։ Սրբազան պայքարը սկսվեց Կիրանցից՝ մեր Սրբազան Հոր առաջնորդությամբ, պայքարը սկսվեց նահատակված ծնողների օրհնությամբ ու օրհնությամբ էլ պետք է ավարտվի։ Այո՛, պետք է ավարտվի հաղթանակով։ Եվ ինչպես Սրբազան Հայրն է ասում, Եռագույնը պետք է հաղթի սևին ու սպիտակին։
44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայր՝ Աստղիկ Գալեյան