Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարզպետի քրոջ որդին սպառնում, ահաբեկում է թեկնածուներիս. «Հրապարակ»

16/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սյունիքի մարզի համայնքային ընտրություններին ընդառաջ իշխանությունները լծվել են իրենց մրցակիցներին չեզոքացնելու խնդրի լուծմանը: Որտեղ հնարավոր էշանտաժով, քրեական գործերով ստիպում են չառաջադրվել: Որտեղ հնարավոր չի լինում, սկսում են աշխատել մրցակցի կողմնակիցների, աջակիցների վրա նրանց են չեզոքացնում, վախեցնում, որ չաշխատեն վերջինիս օգտին: Հիմա Տեղ խոշորացված համայնքում ՔՊ-ական թեկնածուի միակ մրցակից, Արավուս համայնքի ներկայիս վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանին չեզոքացնելու գործընթացին են լծվել։

Հիշեցնենք, որ Տեղ համայնքում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է՝ Դավիթ Ղուլունցը, իսկ Արգամ Հովսեփյանը գլխավորում է «Ապրելու երկիր»՝ նախկին «Առաքելություն» կուսակցության ցուցակը։ Հիշեցնենք, որ «Ապրելու երկիրը» Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած կուսակցությունն է: Մեր տեղեկություններով, ընտրություններին ընդառաջ իշխանությունը սկսել է ահաբեկել մրցակից կուսակցության ավագանու թեկնածուներին, ստիպել, որ վերջիններս ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն եւ հրաժարվեն «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելուց։ Մարզպետի քորջ որդուն արդեն հաջողվել է 2 հոգու ահաբեկել, եւ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակից 2 հոգի՝ Անժելա Բաբայանը եւ Հարութ Բաբայանը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։ Մենք զրուցեցինք Արավուսի համայնքապետ Արգամ Հովսեփյանի հետ, ում, մեր տեղեկություններով, օրերս կանչել են Երեւան` ԱԱԾ, ահաբեկել եւ զգուշացրել, որ չակտիվանա: Նրան հարցրինք՝ ճի՞շտ է, որ իր նկատմամբ ճնշումներ կան։

«Երեւի, էլի, ավագանու թեկնածուներին ահաբեկել են, 2 հոգի եկել՝ ինքնաբացարկ են հայտնել։ Ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համարը ես եմ, այսինքն՝ համայնքի ղեկավարի թեկնածու եմ»,- պատասխանեց Հովսեփյանը՝ նշելով, որ ցուցակում դեռեւս 18 հոգի կա։ Նրան հարցրինք, թե ճի՞շտ է, որ ահաբեկողն էլ մարզպետի քրոջ որդին է։ «Դե հա, Դուք զանգեք, իրենցից հարցրեք, ես արդեն չեմ իմանում, ես լսել եմ, որ ահաբեկում են մարդկանց, իրենք էլ եկել են, ինքնաբացարկ են գրել»,- պատասխանեց Հովսեփյանը։ Իսկ անձամբ իրեն սպառնալիքներ եղե՞լ են։

«Դե, երեւի ուժները չի պատել, որ ինձ ահաբեկեն։ Ինքն ինձ չի կարողացել արանքից հանել, փորձում է ավագանու թեկնածուներին հանել։ Ես մենակ էլ մնամ, մասնակցելու եմ, դա միանշանակ է, ուղղակի ինքն ուզում է, որ ավագանու իր թեկնածուները լինեն, ինքն ուրիշ բան է ծրագրել»,- պատասխանեց Հովսեփյանը։

Նա հերքեց ԱԱԾ հրավիրվելու մասին տեղեկատվությունը. «Չէ, նման բան չկա»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-վրացական սահմանին երկրաշարժ է եղել, ուժգնությունը՝ 3-4 բալ

Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը դարձյալ ստում է․ բանավոր պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ ոչ Սյունիքի միջպետական ճանապարհը, Որոտանն ու Կովսականը հանձնելու մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025
Մշակութային

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
Նորություններ

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025
Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը դարձյալ ստում է․ բանավոր պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ ոչ Սյունիքի միջպետական ճանապարհը, Որոտանն ու Կովսականը հանձնելու մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական