«Արդեն հայտնի են ՍԴ արհեստականորեն թափուր դարձած դատավորների տեղերին հավակնող թեկնածուների անունները՝ կառավարության (Նիկոլ Փաշինյանի) կողմից՝ Վահրամ Ավետիսյան, Բդխ-ի կողմից՝ Երվանդ Խոնդկարյան, նախագահի կողմից՝ Արթուր Վաղարշյան։ Երեք թեկնածուներից ոչ մեկին չեմ ճանաչում և նրանց մասնագիտական կարողությունների մասին կարծիք չեմ կարող հայտնել, անկախ այն բանից, որ նրանցից երկուսը գիտության դոկտորներ են»,- ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նա հավելել է, որ մնում է իր կարծիքին՝ ցանկացած իրավաբան, եթե հարգում է իր մասնագիտությունը, հետևաբար ունի նաև մասնագիտական արժանապատվություն, պետք է հրաժարվի իրեն ՍԴ անդամի թեկնածու առաջադրումից, առնվազն մինչև ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ երեք անդամների գանգատների մասին որոշումը։
«Փաստորեն, հնարավոր առաջադրվող թեկնածուներից , մասնագիտական , նաև մարդկային արժանապատվությամբ օժտված իրավաբանի օրինակ ծառայեց միայն Գոռ Հովհաննիսյանը։ Ինչու նաև մարդկային, քանի որ այն հավատաքննությունը, որ իրականացվեց նրա և Արթուր Վաղարշյանի նկատմամբ ԱԺ-ում իմքայլական « բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված» պատգամավորների կողմից, իրեն հարգող, ոչ միայն իրավաբան, այլև որևէ անձ, այլևս կհրաժարվեր այնտեղ «լիկվիդ» հանձնելուց։ Բայց իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Վաղարշյանը համաձայնվեց․․․»,- գրել է Իշխանյանը: