ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի հատվածում հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:
«Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ։ Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան։
Մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի»։