Դերասանուհին մահացել է Փարիզում հուլիսի 13-ին, սակայն ընտանիքը հայտնել է նրա մահվան մասին միայն մեկ շաբաթ անց. գրում է The Guardian-ը։
Չապլինի դուստրը մահացել է 74 տարեկանում։
Ժոզեֆինան Չարլի Չապլինի 11 երեխաներից վեցերորդն էր և սցենարիստ Յուջին Օ’Նիլի հետ Չապլինի ամուսնությունից ծնված ութ երեխաներից երրորդը։
Ժոզեֆինա Չապլինը ծնվել է Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում, 1949 թվականի մարտին։ Նա առաջին անգամ էկրանին հայտնվեց երեք տարեկանում՝ իր հոր «Կիզակետ» ֆիլմում։ 18 տարեկանում նա նկարահանվել է Չապլինի «Հոնկոնգյան կոմսուհին» ֆիլմում։
Հետագայում Ժոզեֆինա Չապլինը խաղացել է Մենահեմ Գոլանի «Փախուստ դեպի արևը» ֆիլմում. նկարահանվել է Կլաուս Կինսկիի հետ գերմանական «Ջեկը Ripper» ֆիլմում, սակայն նա իր դերով առավել հայտնի է Պիեր Պաոլո Պազոլինիի «Քենթերբերիի հեքիաթներ» ֆիլմից:
Ժոզեֆինա Չապլինը ղեկավարել է Չապլինի ընտանիքի գրասենյակը Փարիզում: