«COVID-19-ի առաջացրած բարդացումների հետևանքով Ռիգայում վախճանվել է հարավկորեացի նշանավոր կինոռեժիսոր Կիմ Կի Դուկը: Դեկտեմբերի 20-ին կլրանար նրա ծննդյան 60 տարին: 1996-ից ի վեր Կիմ Կի Դուկը նկարահանել է շուրջ 25 ֆիլմ»,- տեղեկացնում է կինոգետ Զավեն Բոյաջյանը:
Կիմ Կի Դուկը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հրավերով մի քանի տարի առաջ Հայաստան է եկել ու վարպետության դասեր անց կացրել Երևանում: Որպես պատվավոր հյուր՝ նա արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակի: