Մ՛ի վախեցեք բերման ենթարկվելուց, պայքարի ձևը սա է. Լևոն Քոչարյան. Yerevan Today

22

Այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելիս բերման են ենթարկել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Լևոն Քոչարյանը ոստիկանական ավտոբուսից կոչ է անում շարունակել պայքարը և չվախենալ բերման ենթարկվելուց:

«Մեզ մի 50 րոպե էս խցանումների միջով բերեցին Զեյթունի բաժին, էկանք հասանք էստեղ, հետո պարզվեց, որ էդ բաժնում տեղ չկա, հիմա տանում են Էրեբունու բաժին:

Մեզ մոտ տրամադրությունը մարտական է, մենք գիտենք ինչի համար ենք այս ամեն ինչն անում, ուր ենք գնում, մի վախեցեք բերման ենթարկվելուց, պայքարի ձևը սա է, շարունակում ենք»: