Ինչո՞ւմ կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի շահագրգռությունը. որ մենք Ադրբեջանի ցանցերն օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալու համար։ Ադրբեջանն էլ շահագրգռված է նույն տրամաբանությամբ, այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեսեք՝ մեր էներգետիկ համակարգը միացված է Վրաստանին և Իրանին, և կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ միացած լինի նաև Թուրքիային և Ադրբեջանին։ Դա արտահանման մեր հնարավորություններն է մեծացնելու։
էլ չեմ ասում, որ TRIPP-ի շրջանակներում նաև էներգետիկ նախագծեր են ենթադրվում, և այդտեղ որևէ սպառնալիք Հայաստանի համար չի կարող լինել։ Ընդհակառակը՝ նոր հնարավորություններ և եկամուտներ»,- ասաց Փաշինյանը։





