Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճապոնիայի վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը

31/01/2023
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Տոկիոյի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Կողմերի հանդիպմանը հաջորդած մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ Կիսիդան ասել է, որ հաշվի առնելով «իրադրությունն Ուկրաինայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»՝ իրենք ընդգծել են հարաբերությունների ամրապնդման կարևորությունը՝ «օրենքի գերակայության վրա հիմնված աշխարհակարգի» պահպանման և ամրապնդման համար, այդ թվում՝ «Ազատ և բաց Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման համար:

Այս հայեցակարգը, որը երբեմն հակադրում են չինական «Գոտիներ և ուղիներ» նախաձեռնությանը, 2016 թ.-ին առաջադրել է Ճապոնիայի այն ժամանակվա վարչապետ Սինձո Աբեն, իսկ այժմ այն ակտիվորեն առաջ են մղում Ճապոնիան, Միացյալ Նահանգները և նրանց դաշնակիցները: Մասնավորապես, Ճապոնիայի վարչապետի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են համագործակցել կիբեռանվտանգության, առաջավոր տեխնոլոգիաների, ապատեղեկատվության դեմ պայքարի և տիեզերքի ոլորտներում։

Վերջին ժամանակներս Ճապոնիան ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Անցյալ տարի Կիսիդան դարձել Է Ճապոնիայի կառավարության առաջին ղեկավարը, որը մասնակցել Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Դրանից հետո Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել Է անկախ դարձնել իր ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ում՝ առանձնացնելով այն Բրյուսելում իր դեսպանությունից և դրանով իսկ բարձրացնելով առաքելության կարգավիճակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփյուռքը կարող է ունենալ անգնահատելի դեր. Արցախի ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Ո՛չ 64-ին (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ո՛չ 64-ին (տեսանյութ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական