Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի, ավելի քան 240 մարդ անհայտ կորած է համարվում, հայտնում է Kyodo գործակալությունը։
Երկրաշարժից հետո մեծ վնասները, սողանքները և ցնցումները շարունակում են խոչընդոտել որոնողափրկարարական աշխատանքները:
Ավելի քան 40 հաղորդում է եղել փլուզված շենքերի տակ մնացած մարդկանց մասին:
Մոտ 33,000 մարդ շարունակում է տարհանվել Իսիկավա պրեֆեկտուրայում, որն ամենաշատն է տուժել 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից։