Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և առաջին իսկ օրվանից խստորեն դատապարտում է այդ քայլի ոչ լեգիտիմությունը։
Մենք նաև պահպանում ենք մեր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Մենք հայտարարում ենք, որ Ղրիմը Ուկրաինայի մաս է բոլոր հարթակներում, հատկապես՝ ՄԱԿ-ում։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիեւում մեկնարկած Ղրիմի պլատֆորմի առաջնորդների III գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։