ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
Հակամարտությունները պետք է լուծվեն փոխզիջումների հիման վրա, ասել է Փաշինյանը՝ նշելով, որ Արցախն ու Երևանը պատրաստ են «հայելային զիջումների», գրում է ՏԱՍՍ-ը:
Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը մեջբերում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը․ «Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»։