Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ղազախստանում կալանավորել են ՀՀ պատվավոր հյուպատոսին, իսկ ԱԳՆ-ն տեղյակ չէ. «Հրապարակ»

09/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղազախստանում ՀՀ պատվա­վոր հյուպատոս Հայկ Տերտերյանը կալանա­վորված է: Նրա Նկատմամբ դատա­րանը տնային կալանք է կիրառել: Նրան մեղադրում են Ղազախստանի բնապահպանական օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Ղազախստանի zakon.kz էլեկտրո­նային թերթը: Հայ գործարարին սպառնում է 7-10 տարվա ազա­տազրկում: Ըստ պարբերականի, արդեն երկար տարիներ Բեստամակ գյուղի բնակիչները պա­հանջում են փակել Տերտերյանների խոզաբուծարանը, որը գտնվում է նրանց գյուղի տարածքում, քանի որ ահավոր գարշահոտություն է տա­րածվում: Գյուղի բնակիչները բողո­քել Են, որ Տերտերյանին պատկանող ձեռնարկությունը թունավորում է գետերը, հողը՝ օրական հարյուրա­վոր խոզի գլուխներ բնության գիրկը նետելով:

Հայ գործարարն անցյալ տարե­վերջին աղմկոտ սկանդալի կենտրո­նում հայտնվեց այն բանից հետո, երբ Արևմտյան Ղազախստանի Ակտյուբինսկի մարզի բնապահպա­նական վարչությունը, տեղի իշխա­նությունները Բեստամակ գյուղի բնակչության բողոքի լեկցիաների հետքերով ստուգումներ իրակա­նացրին նրան պատկանող խոզա­բուծարանում: Ստուգումներով հաստատված համարեցին, որ խո­աբուծական համալիրը կենսաբա­նական թափոններն ուղղակի թաղել է Բեստամակ գյուղի մոտակայքում: Ըստ Ղազախստանի իրավապահների, գետնի տակից մոտ 200 տոննա թափոն են հանել: Պարզվել է նաև, որ երկու տարի ձեռնարկությունը թափոններն արտանետել է շրջա­կա միջավայր՝ չունենալով հա­մապատասխան թույլտվություն: Արդյունքում ՀՀ պատվավոր հյուպա­տոսին սնանկացրել են՝ 7 մլրդ թենգե տուգանք սահմանելով, ինչը մոտ 7,5 մլն դոլար է: Նրա գործը դա­տարանում է:

Մյուս կողմից, տեղե­կություններ կան, որ Հայկ Տերտերյանի ձեռնարկության վերաբերյալ տեղի իրավապահների կողմից հրապա­րակվող լուրերը չափազանցված են, որ Ղազախստանի իշխանություննե­րը վերջին տարիներին ընդգծված նեգատիվ վերաբերմունք ունեն հա­յազգի գործարարների նկատմամբ, և որ պետականորեն նրանց բիզնե­սը խլելուն ուղղված քաղաքակա­նություն է ընթանում: Ղազախստանի արդարադատության որակի մասին է վկայում երկու տարի առաջ հայազգի գործարար, 6 երեխայի հայր Գեղամ Ասրյանի հետ կատարվածը: Նրան Ղազախստանի նույն՝ Ակտյուբինսկի մարզում մեղադրել էին խարդա­խության մեջ:

Հսկ երբ նրա փաստա­բան Արսեն Մկրտչյանը մեկնել էր Ղազախստան և քննիչներին ներկա­յացրել փաստաբանի արտոնագիրը՝ Գեղամի և երկու այլ հայ քաղա­քացիների շահերը ներկայացնելու համար, Ակտոբե քաղաքի քննիչը նրան բերման էր ենթարկել, առգրա­վել փաստաթղթերը, անձնագիրը և սպառնալով, որ կազատագրվի, հրահանգել էր, որ փաստաբանն այլևս չհայտնվի իրենց բազարում ու չփորձի որևէ հայի պաշտպանել: Իսկ երբ փաստաբանը հաջորդ օրը պա­հանջել էր իր փաստաթղթերը, նրա­նից պահանջել էին 20 հազար դոլար: «Ղազախստանում հայ գործա­րարներին դրած՝ մորթում են, ունեզրկում են, ռեյդերություն են անում, հենց տեսնում են՝ կայացած բիզնեսմեն է, սկսում են սնանկացնել,- ասում է մեր աղբյուրը, որն առնչվել է Ղազախստանի բիզնես- աշխարհին:- Տերտերյանը մեծ բարե­գործություններ է արել Բեստամակ գյուղի համար, վերջապես, նա մեր պատվավոր հյուպատոսն է, գուցե այսօր նա պաշտպանության կարիք ունի»,- ասաց մեր զրուցակիցը: Մենք փորձեցինք ԱԳՆ-ից պարզել, թե տեղյակ են արդյոք, որ ՀՀ պատվավոր հյուպատոսին կա­լանավորել են Ղազախստանում, չե՞ն պատրաստվում արդյոք պաշտպա­նել նրան: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ տեղեկություններ ունենալուն պես կհայտնեն: Այսինքն՝ ԱԳՆ-ում ոչ միայն չեն պաշտպանում ՀՀ պատվավոր հյուպատոսին, այլև անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվել նրա հետ»:

«Հրապարակ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ Արտակ Դավթյանին հրահանգում էիք ցուցադրաբար անարգել գեներալ Մուրադովին՝ բա չէի՞ք մտածում, որ պատասխան եք տալու. Մելիքյան

Հաջորդ գրառումը

Առաջիկա ընտրություններում մեծ հավանականությամբ հայացած թուրքերի թիվը կորոշակիանա. Ղազինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Առաջիկա ընտրություններում մեծ հավանականությամբ հայացած թուրքերի թիվը կորոշակիանա. Ղազինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական