Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեզ սիստեմատիկ ստիպեցին ամաչել ձեր հայ լինելուց

17/08/2021
- Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուբեն Մխիթարյանի ՖԲ էջից, –

Դուք գիտե՞ք, թե քա՞նի հայ երբևիցե հագել է ազգային տարազ: Իսկ քանի՞սը ունեն իրենց սեփական ազգային տարազը: Այն տարազը, որը 100-200 տարի առաջ հագել են իր մշեցի, սասունցի, վանեցի, ղարսեցի ու գյումրեցի պապերն ու ապուպապերը…

Ձեզ սիստեմատիկ ստիպեցին ամաչել ձեր հայ լինելուց: Ձեզ ստիպեցին ամաչել ձեր պապերի հագուստից, դրանք դարձնելով ծիծաղի առարկա: Ձեզ ստիպեցին ձեր պապերի ու տատերի պատմությունների վրա ծիծաղել ու վերագրել դրանք ծերացած մարդկանց ցնդաբանությունների, այն դեպքում, երբ ԷՐԳԻՐԸ կա… Իրական է… Ձեզ ստիպեցին ձեր երեխաներին քնեցնել յութուբյան հիմար երգերի ներքո, որովհետև «Արի իմ սոխակը» իրենից վտանգ էր ներկայացնում: Երգի վերջում միշտ գալիս էր բազեն ու երեխային պատրաստում էր պատերազմի… Ու ճիշտ էր անում…

Ձեզ ստիպեցին, իսկ դուք չդիմադրեցիք… Որովհետև ձեզ պատերազմով այնքան էին վախեցրել, որ հանուն խաղաղության դուք պատրաստ էիք ամեն բանի… իսկ հիմա ի՞նչ է… Խաղաղություն, թե՞ պատերազմ… Ձեզ ինչպե՞ս է ձեռք տալիս… Եթե թշնամին կրակում ու սպանում է քո զինվորին, սպանում է ամեն օր, ապա դա ի՞նչ է…

Ազգայինի մասին պատկերացումները չպետք է սկսվեն ու ավարտվեն կենացներով… Զինվորի կենացը խմելով, զինվորին ավելի ուժեղ չես դարձնում… Լենինականի նկարները քո Վիտեբսկի տան պատերին խփելով՝ ավելի լեննականցի չես դառնում… Չէ՞ որ դու Վիտեբսկ ես գնացել միայն նրա համար, որ որդիդ չծառայի հայկական բանակում… Էլ քա՞նի կոպեկ արժի Վիտեբսկի ռեստորաններից մեկում հայոց բանակի զինվորի մասին քո հոտնկայս կենաց խմելը… Հավատա, գրոշի արժեք չունի…

Դուք հեռացել եք ձեզանից… Եկեղեցուց, գերեզմանից, խղճից… Բայց պետք է ինչ որ մի բանից սկսել: Պետք է վերադառնալ: Պետք է արթնանալ ու հիշել այն ամենը, հանուն ինչի ապրում ու մահանում էին մեր հայրերն ու եղբայրները: Գլոբալիզացիան մեզ չի կործանի, եթե մենք ինքներս չորոշենք, որ այլևս որպես ազգ պետք է մահանանք: Իսկ ես ուզում եմ, որ դուք ապրեք… Ես ուզում եմ, որ մենք ապրենք… Ես գիտեմ, որ մենք ապրելու ենք… Անպայման:

Հ.Գ. Սա իմ սեփական հագուստն է: Հագնում եմ տարին մի քանի անգամ: Ես չեմ ամաչում ոչ իմ բարբառից, ոչ տարազից, ոչ քաղքից, ոչ պատմությունից, ոչ մի բանից: Հակառակը: Ես ամաչեցնում եմ…

Վերադարձեք… Էս հողի վրա լինելով, դուք հեռացել եք էս հողից… Վերադարձեք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով

Հաջորդ գրառումը

Իսրայելը հրթիռակոծել է սիրիական նահանգում ռազմական օբյեկտ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելը հրթիռակոծել է սիրիական նահանգում ռազմական օբյեկտ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական