ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 29-ին Ժնևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար բանակցություններ կանցկացնեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին կիրակի օրը հաղորդել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
«Նրանք կհանդիպեն, որպեսզի քննարկեն, համաձայնեցնեն և սկսեն իրագործումը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերի ապագա ժամանակացույցի` Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան», ասված է ԵԱՀԿ հայտարարության մեջ: